Հայրը մահանալուց առաջ խոստացավ որդուն 200 տարեկան ժամացույց նվիրել, բայց մինչ նվիրելը տղան պետք է ճշտի ժամացույցի իրական արժեքը․․․

Հայրը մահից առաջ իր տղային ասաց.

-Այս ժամացույցը նվիրել է քո նախապապը, այն 200 տարեկան է, բայց մինչ քեզ նվիրելը, գնա առաջին պա-տահած ժամացույցների խանութ և հարցրու թե ինչ արժե այս ժամացույցը։

Տղան գնաց, իսկ հետո վերադարձավ և ասաց.

-Ժամագործը ասաց, որ կվճարի 5 դոլլար , որովհետև այն շատ հին է։

Հայրը տղային ասաց.

-Այդ դեպքում գնա դիմացի սրճարան և նույն հարցը տուր նրանց։

Տղան գնաց և վերադարձավ նույն պատասխանը լսելով։ Հայրը նորից խնդրեց , որ տղան գնա և գինը հարցնի, բայց այս անգամ թանգարանում։Նորից տղան գնաց ու վերադարձավ , բայց այս անգամ ժամացույցը գնահատել էին 1 միլիոն դոլլար։Հայրը պատասխանեց զարմացած տղային.

-Ես պարզապես ուզում էի , որ իմանայիր, որ ճիշտ միջավայրը ճիշտ է գնահատում քո արժեքը։ Մի դժգոհիր այն միջավայրից որում քեզ չեն գնահատում և միշտ փնտրիր այն միջավայրը, որում քեզ կգնահատեն։

Միշտ քո արժեքը իմացիր!

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика