Ամուսնուս վարքն ինձ կասկածելի թվաց և որոշեցի նրա գրպանում գաղտնի ձայնագրիչ դնել․ Այն ինչ պարզեցի, ինձ ուղղակի շոկի ենթարկեց․․․

Մենք արդեն 7 տարի ամուսնացած ենք: Ժամանակի ընթացքում մենք սառել ենք միմյանց հանդեպ, կարծում եմ, բոլորի մոտ էլ այդպես է լինում: Ունենք բազմաթիվ կենցաղային խնդիրներ, վարկեր, որոնք անվերջ են թվում:

Իսկ վերջին ամսվա ընթացքում ամուսինս սկսեց ուշ վերադառնալ տուն, և դա ամեն օր էր:Երբ հարցնում էի, թե ուր էր, պատասխանում էր, որ աշխատավայրում է մնում, որոշել է լրացուցիչ աշխատել: Կասկածները տանջում էին ինձ: Չնայած, որ այլևս առաջվա սիրահար զույգը չէինք, միևնույնն է, չէի ցանկանա, որ սիրուհի ունենար:

Ամուսնուս վարքն ինձ հանգիստ չէր տալիս,և ես որոշեցի գնալ ստոր քայլի.նրա գրպանում փոքր ձայնագրիչ դը-րեցի: Գիտեի, որ այդ գրպանը չի օգտագործում, բայց միևնույնն է, վախենում էի, որ կնկատի:Օրվա վերջում ե-կավ ամուսինս: Նրա համար սեղան գցեցի, վերցրեցի ձայնագրիչը և մտա լոգասենյակ: Բացեցի ջուրը, որ նա ո-չինչ չլսի:Որքան էի վախենում ձայնագրությունը միացնելուց…մտածում էի, որ դա կարող էր լինել մեր ամուսնա-կան կյանքի վերջին օրը:

Սկզբում սովորական զրույցներ էին՝կոլեգաների հետ:Խոսում էին աշխատանքի վերաբերյալ հարցերի շուրջ: Հե-տո սկսվեց բավականին հետաքրքիր հեռախոսազրույց՝ մտերիմ ընկերոջ հետ:Ամուսինս պատմում էր,որ ընտա-նեկան խնդիրներ ունի, որ ինձ հետ արդեն շատ դժվար է լեզու գտնել:

Ամուսինս ասում էր, որ ես նեղվում եմ, որ գումարի պակաս ունենք,դրա համար էլ փորձում է մի քիչ շատ աշխա-տել, որ կարողանա արագ մարել վարկերը:Ես այնքան ամաչեցի: Որոշեցի մինչև վերջ չլսել ձայնագրությունը:

Ձայնագրիչը գցեցի աղբը, գնացի ամուսնուս մոտ և ամուր գրկեցի նրան: Ասացի, որ սիրում եմ, իսկ կենցաղա-յին հարցերը ժամանակավոր են, կարևորը, որ մենք ունենք միմյանց:Նաև մտքումս ներողություն խնդրեցի, բայց կարծում եմ, ավելի լավ կլինի, եթե նա չիմանա տեղի ունեցածի մասին:Հիմա վերանայել եմ իմ պահվածքը, հաս-կացել եմ, որ այս ամենի մեջ կա նաև իմ մեղքի բաժինը:

Հիմա ամեն ինչ կանեմ, որ մենք լինենք ավելի ուժեղ և միասնական:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика