Եղբայրս ինձ ծանոթացրեց իր նոր ընկերուհու հետ․ Տեսնելով նրան՝ հասկացա, որ առաջին անգամ չեմ տեսնում, ինչ-որ տեղ էլ եմ տեսել նրան․․․

Ավագ եղբայրս՝ Արմենը, արդեն մի քանի տարի ամուսնալուծված է։ Լուրջ հարաբերություններ բաժանվելուց հե-տո երկար ժամանակ չէր ունեցել։Ոչինչ չէր ստացվում։Մի օր էլ ասաց,որ սոցկայքերից մեկով մի աղջկա հետ է ծանոթացել և ուզում է նրան ծանոթաց նել ինձ հետ։Իմ կարծիքը եղբորս համար կարևոր է։Կնոջս զգուշացրեցի,որ հյուրեր ենք ունենալու։Կինս տորթ թխեց, պատրաստվեց, որ նրանց լավ դիմավորենք։

Ինձ էլ շատ հետաքրքիր էր, թե եղբայրս ում է ընտրել՝ այսքան տարի միայնակ մնալուց հետո։Հավանաբար, ար-ժանի ու խելացի կին է։Հյուրերը իրենց երկար չսպասեցրին։Արմենը, ինչպես և ասել էր,եկավ ընկերուհու հետ։ Չեմ ասի, որ գեղեցկուհի է, բայց տգեղ էլ չէ։ Ոչինչ։ Բայց ինձ անդադար մի միտք էր տանջում, որ ես նրան տեսել եմ ինչ-որ տեղ։ Ոչ մի կերպ չէի կարողանում հիշել։

Երբ երեկոյի ընթացքում պատմեցին,թե Արմինեն որտեղ է աշխատում,վերջապես հիշեցի նրան։Պարզվեց,որ եղբորս նոր ընտրյալը գազի սպասարկման ծառայություններ է կատարում։Մի քանի ամիս առաջ նա եկել էր մեր տուն՝ստուգումներ իրականացնելու։Մեր տանը փոքր խնդիր կար, ես խոստացա, որ կուղղեմ, իսկ նա տուգա-նեց ինձ։ Հիշում եմ, որ լավ վիճեցինք։

Արմինեն այդ օրը աշխատանքային արտահագուստով էր, դրա համար էլ միանգամից չճանաճեցի նրան։Ես ի-հարկե հասկանում եմ, որ դա իր աշխատանքն է, բայց տրամադրությունս սարսափելի ընկավ։ Ես նույնիսկ ե-րազում էի, որ նրանք շուտ գնան մեր տնից։ Իսկ ինչ վերաբերվում է եղբորս, ուրախ եմ նրա համար։

Հույս ունեմ, որ նա երջանիկ կլինի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика