Ինձ թվում է, որ մայրս խելագարվել է․ Նա 73 տարեկան, բայց ասում է, որ հարսնացու է․․․Ինչպես բացատրեմ նրան, որ դա նորմալ չէ

Ինձ թվում է, որ մայրս խելագարվել է․ Նա 73 տարեկան, բայց ասում է, որ հարսնացու է․․․Ինչպես բացատրեմ նրան, որ դա նորմալ չէ

Ինձ թվում է, աշխարհը խելագարվել է: Իմ տարեց մայրը՝ հարսնացու է:Կուզենայի ուրախանալ մորս համար, բայց չեմ հավատում փեսացուի զգացմունքների անկեղծությանը: Եթե լինեին 40-50 տարեկան, ուրիշ բան: Ես կընդունեի նրանց որոշումը՝ հասկանալով, որ ամբողջ կյանքը դեռ առջևում է, կարող են միասին պլաններ կազ-մել ու նպատակների հասնել: Բայց ոչ այս տարիքում:

Մայրս միշտ խնամել է իրեն և շարունակում է անել դա՝ գնեով նոր զգեստներ, կոսմետիկա: Բայց չէ որ կարելի է ուղղակի միասին ապրել կամ հանդիպել ամեն օր, բայց առանց հարաբերություններն օրինականացնելու: Այգի գնացեք, սրճարան, թատրոն… բայց ոչ զագս:

Ես դեմ չեմ նրան, որ մայրս թեկնածուներ ունենա, ընդհակառակը, դա նրա վրա շատ լավ է անդրադառնում: Դե զբոսնեք ձեզ համար, հանդիպեք: Բայց ինչի՞ համար եք հարսանիք ուզում:Հայրիկս արդեն 6 տարի է, ինչ չկա: Մորս բազմիցս խնդրել եմ՝ տեղափոխվել իմ տուն, բայց նա կտրուկ դեմ է: Ասաց, որ ի վիճակի է ինքնուրույն ապրել ու կենցաղ վարել:

Մեր փեսացուն մորիցս 7 տարի փոքր է, խորամանակ ու էներգիայով լեցուն պապիկ է: Նա տուն չունի, բայց պն-դում է, որ միասին ապրեն: Այսինքն մորս տան վրա աչք է դրել: Մինչ մորս հանդիպելը ապրել է դստեր հետ, ով ամեն կերպ փորձել է ազատվել հորից: Դե ասեք, որ սխալվում եմ:Հիմա էլ խեղճ մորս վեհ զգացմունքների ու ան-իրական սիրո մասին է պատմում:

Չգիտեմ՝ ինչպես համոզեմ նրան, որ մտափոխվի ու հրաժարվի ամուսնանալու մտքից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика