Փետրվարի 24-ի աստղագուշակ․ Կարիճներ մեծ գումար կստանաք

Փետրվարի 24-ի աստղագուշակ․ Կարիճներ մեծ գումար կստանաք

Խոյ:

Այսօր որոշ նախագծեր հաջողությամբ կյանքի կոչելու համար կպահանջվեն ոչ միայն մասնագիտական հմտութ-
յուններ, այլ նաև նախնական պատրաստվածություն: Լրջորեն ուսումնասիրեք ամեն մի մանրուք, և նպատակին
հասնելու ճանապարհին ծագած խոչընդոտները հաղթահարելի կդառնան: Նպատակահարմար օր է նոր աշխա-
տանքի անցնելու համար:Հարազատների հետ կենցաղային խնդիրների շուրջ հնարավոր են տարաձայնություն-
ներ: Ֆինանսական խնդիրները կարող եք սրտին մոտ չընդունել, միևնույն է շատ շուտով դրանք կհարթվեն:

Ցուլ:

Բարեհաջող օր է նրանց համար, ովքեր կապ ունեն ֆինանսական գործարքների, բիզնես նախագծերի, արտար-
ժույթի շուկայի հետ: Հնարավոր է որոշ դժվարություններ ծագեն, շրջապատի աղմկոտ անցուդարձը կարող է շե-
ղել ձեզ կարևոր գործերից, սակայն փորձեք ուշադրություն չդարձնել այդ ամենին և կենտրոնանալ:Եթե կորցնեք
հոգեկան հանգիստն ու հավասարակշռությունը, ապա հարազատները կաջակցեն ձեզ, կօգնեն լիցքաթափվել և
վերականգնել ուժերը: Ոչ մի դեպքում չփորձեք հաղթահարել սթրեսն ալկոհոլի օգնությամբ:

Երկվորյակ:

Օրը հանգիստ կանցնի: Ցնցումներ չեն լինի,լուրջ խնդիրներ չեն ծագի:Հնարավորություն կընձեռնվի վերականգ-
նել գործնական հարաբերություններն այն մարդկանց հետ, ում հետ ժամանակին արդյունավետ համագործակ-
ցել եք: Նաև ցանկություն կունենաք վերականգնել որոշ հին սիրային կապեր, ինչն այնքան էլ ցանկալի չէ: Փոր-
ձեք կողմնորոշվել ձեր զգացմունքների մեջ:Հրաշալի օր է ուղևորությունների համար: Այսօր դրանք հոգնեցուցիչ
կամ ձանձրալի չեն թվա: Կարող եք գործարքներ կնքել, գնումներ կատարել:Նման հարցերում այսօր չեք սխալվի:

Խեցգետին:

Օրվա առաջին կեսին կարևոր ոչինչ մի ձեռնարկեք:Ճիշտ կվարվեք,եթե այդ ժամանակահատվածը նվիրեք հան-
գստին: Զբաղվեք գործերով, որոնք առավել հոգեհարազատ են: Շատ շուտով աշխատունակությունը կբարձրա-
նա, էներգիայի հոսք կզգաք և,արդեն օրվա երկրորդ կեսին,կարող եք անցնել կարևոր նախագծերի իրականաց-
ման աշխատանքներին:Հրաշալի օր է ընկերական հանդիպումների և ընտանեկան միջոցառումների համար:
Ռոմանտիկ ժամադրությունները կարող են չարդարացնել ձեր սպասելիքները և անգամ հիասթափեցնել: Այսօր
չափազանց խստապահանջ եք, ձեզ գոհացնելը՝ գրեթե անհնար:

Առյուծ:

Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Կիրագործեք այ ամենն, ինչ ծրագրել էիք:Այսօր ձեզ կհաջողվի ար-
դյունավետ գործել և լավ արդյունք ստանալ, ինչպես նաև՝ կազմակերպել գործընկերների աշխատանքը: Բարե-
հաջող օր է ազդեցիկ մարդկանց հետ շփման, պետական կառավարման մարմիններ այցելության և կարևոր
փաստաթղթեր կազմելու համար:Մտերիմները կուրախացնեն իրենց հոգատարությամբ և լավ լուրեր կհայտնեն:
Ընտանիքի անդամների հետ շփումը՝ տրամադրություն կբարձրացնի: Հրաշալի կանցնեն թե՛ ընկերական հան-
դիպումները և թե՛ ռոմանտիկ ժամադրությունները: Ուղևորությունները դրական նոր լիցքեր կհաղորդեն:

Կույս:

Օրվա առաջին կեսը բարեհաջող է ցանկացած մակարդակի մասնագիտական հարցեր քննարկելու, նաև գործո-
ղությունների ծրագիր կազմելու համար: Լավ է, եթե ձեր կողքին հուսալի գործընկերներ ունեք, իսկ ահա նոր ծա-
նոթներին վստահելու հարցում մի շտապեք: Վերջիններս կարող են շատ խոստումներ տալ և մոռանալ դրան
մասին: Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված կլինեն հետաձգել ծրագրած բոլոր գործերը և ուղևորության
մեկնել:Ձեր կողմն եք գրավում, բոլոր նրանց, ովքեր հոգեբանական աջակցության կարիք ունեն: Եվ նրանցից
յուրաքանչյուրի համար ժամանակ գտնում այն դեպքում, երբ ինքներդ ուշադրության կարիք ունեք: Զգացմուն-
քային դաշտը օրվա ընթացքում կկայունանա:

Կշեռք:

Օրը տրամադրեք կենցաղային հարցերին:Կարողեք մաքրությամբ զբաղվել,ձեռք բերել տան համար անհրաժեշտ
իրեր,տեխնիկա: Այսօր ուղևորությունները հոգնեցուցիչ կթվան: Նրանք ովքեր ռոմանտիկ տրամադրություն ու-
նեն, կարող են հրաշալի ժամանակ անցկացնել սիրելիի հետ, եթե առավել հոգատարություն ցուցաբերեն վերջի-
նիս հանդեպ: Կենսական ներուժը բարձր է , ինքնազգացողությունը՝լավ: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը
դրական կազդի տրամադրության վրա:

Կարիճ:

Բարենպաստ օր է ամեն տեսակ բարդ խնդիրներ հաղթահարելու համար: Ձեզ անհնար է մոլորեցնել կամ շեղել:
Հստակ գիտեք,թե ինչ եք ուզում և ցանկալի արդյունքը ստանալու համար, ընտրում եք ամենակարճ ճանապար-
հը: Հնարավոր է որոշ ֆինանսական կամ գույքային հարցերի հստակեցում: Ամենայն հավանականության մեծ
գումար կստանաք: Նպաստավոր օր է կարևոր փաստաթղթեր լրացնելու համար:Անախորժություններ ևս չեն
բացառվում: Մտերիմների հետ կարող են խնդիրներ ծագել:Փոխըմբռնման հասնել հազիվ թե հաջողվի: Նյարդա-
յին լարվածությունը վատ ինքնազգացողության պատճառ կդառնա: Կգանգատվեք գլխացավից:

Աղեղնավոր:

Այսօր հաջողության կհասնեք անգամ այն գործերում,որոնցով այնքան էլ հետաքրքրված չեք:Եվ դա շնորհիվ կեն-
տրոնանալու ձեր ունակության:Զբաղվումեք միայն այն հարցերով,որոնք առավել ուշադրություն են պահանջում:
Տարիների ընթացքում կուտակած փորձն այսօր պետք կգա: Շրջպատում բարձր կգնահատեն ձեր գիտելիքները:
Հրաշալի օր է մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների ու տոնակատարություների մասնակցե-
լու համար:Մարդաշատ վայրերում գուցե որոշ անհարմարավետություն զգաք,քանզի չափից շատ ուշադրությու-
նը կարող է ձանձրացնել:

Այծեղջյուր:

Այսօր չարժե ռիսկի դիմել: Խուսափեք ամեն տեսակ փորձերից: Ոչ մի դեպքում մի՛ ենթարկվեք սադրանքներին,
դրանք այսօր զարմանալիորեն շատ կլինեն:Հակառակորդները, կրկին անգամ, կփորձեն շահել ձեր վստահութ-
յունը,բարեբախտաբար,ձեզ կհաջողվի տարբերել անկեղծ հաճոյախոսությունը կեղծ շողոքորթությունից:Նպա-
տակահարմար օր է ինքնուրույն աշխատանք ծավալելու, նաև երկարաժամկետ ծրագրեր կազմելու համար: Ա-
զատ ժամանակ չարժե մեկուսանալ,տրամադրեք այն մտերիմներին և լավ տրամադրությունն ապահովված է:

Ջրհոս:

Անհապաղ գործի անցեք, քանզի օրվա առաջին կեսին շատ ավելի հեշտ կլինի կենտրոնանալ: Ստացված տեղե-
կությունները կստիպեն որոշ փոփոխություններ կատարել ծրագրերում: Ստիպված կլինեք հրաժարվել որոշ գը-
նումներից և զվարճանքներից: Նպատակահարմար օր է օտար լեզուներ սովորելու, ինչպես նաև բարձր որակա-
վորում ստանալու համար:Միայն ամենանրբանկատ Ջրհոսներին կհաջողվի խուսափել ընտանեկան վեճերից:
Ձեր հարաբերություններն այսօր իսկական փորձության կենթարկվեն: Ավելի ուշ կգիտակցեք թույ տված սխալ-
ները և կաշխատեք շտկել դրանք:

Ձկներ:

Ուշադրության արժանի հարցերն այսօր ձեզ չեն մտահոգի, փոխարենը կզբաղվեք այն ամենով, ինչն այնքան էլ
հրատապ և կարևոր չէ: Որքան էլ զարմանալի է, բայց հարցերին նման մոտեցումը արդյունավետ կլինի: Զբաղ-
վեք այն ամենով, ինչն իրոք հետաքրքրում է, հավատացեք,՛հաջողությունը սպասեցնել չի տա:Այսօր լավ խոր-
հուրդներ կստանաք ծանոթներից, ընկերներից, հարազատներից և անգամ պատահական անցորդներից: Այն
մարդը, ումից առանձնապես սպասելիքներ չունեիք, հաճելիորեն կզարմացնի: Հրաշալի օր է առողջարարական
պրոցեդուրաների, մաշկի խնամքի, ինչպես նաև իմիջի փոփոխման համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика