Դուք երբևէ բախվել եք այդպիսի իրավիճակի հետ, երբ դուք արթնանում եք ամեն առավոտ նույն ժամին, ինչ-որ պատճառով։ Պարզվում է, այդ ամենի պատճառը կարող է շատ կարևոր բան լինել․․․
Երեկոյան 9-ից մինչև 11-ը
Այս միջակայքում արթնանալը կարող է խոսել սթրեսի մասին։Հավանաբար դուք հաճախ եք նյարդայնանում։ Հո-գեբանները խորհուրդ են տալիս այդ դեպքում հաճախ հանգստանալ և «բեռնաթափել» գլուխը։
Երեկոյան 11-ից մինչև գիշերը 1-ը
Եթե դուք արթնանում եք այս միջակայքում, ուրեմն դուք ապրել եք խորը էմոցիոնալ հիասթափություն։ Այս ժա-մը լեղապարկի գործունեության ժամն է, այդ պատճառով էլ ֆիզիոլոգիական տեսանկյունից դուք կարող եք խն-դիրներ ունենալ լեղապարկի հետ։ Դրական և լավատեսական մոտեցումները կօգնեն։
Գիշերը 1-ից մինչև 3-ը
Ատելությամբ լցվել։ Այ դա է նշանակում այդ ժամին արթնանալը։ Այս ժամին գործում է էներգետիկ միջօրեակա-նը կապված լյարդի հետ։
Գիշերը 3-ից մինչև առավոտյան 5-ը
Այս միջակայքում արթնանալը կապված է թոքերի և տխրության զգացողության հետ։ Կա կարծիք, որ եթե դուք այս ժամին եք արթնանում, ապա ձեր գիտակցության հետ փորձում են կապնվել Վերին ուժերը։
Առավոտյան 5-ից մինչև 7-ը
Կենսաբանորեն այսպիսի վաղ ժամին արթնանալը կարող է վկայել հոգեբանական արգելքների մասին։Եթե դուք չեք ուզում արթնանալ այդքան վաղ, փորձեք տաք ցնցուղ ընդունել և կատարել մկանների ձգման վարժություն-ներ։