Որդուս տանից վերադառնալիս ողջ ճանապարհին արտասվել եմ․ Մի՞թե տղաս դրան էր արժանի, մի՞թե նա սիրող կին է․․․

Անցյալ հանգստյան օրերին մեր աշխատավայրից մի կին գնացել էր որդու ծննդյան տարեդարձին: Արդեն մի շա-բաթ է նա ամեն օր նույնն է պատմում ու արտասվում:

-Գալիս էի տուն ու ամբողջ ճանապարհին արտասվում: Ախ, ինչ մեղք է տղաս: Կինը, Անին, առողջ ապրելա-կերպի կողմնակից է, միայն ճիշտ սնունդ է մտնում իրենց տուն: Խեղճ երեխես քաղցած է մնում… հնդկաձա-վարով ու հազարի տերևներով ո՞նց կարող ես կշտանալ:

Կոլեգայիս որդին 25 տարեկան է, կինը՝ Անին, 23: Արդեն 3 տարի ամուսնացած են, 2 տարեկան աղջիկ ունեն:

-Այնքան ցավալի է, մեծացրել եմ որդուս, հոգիս ներդրել, սեր տվել: Նա էլ հո տեսել է՝ ինչպես ենք ես ու իր հայրը ամբողջ կյանքում դիմավորել հյուրերին: Մեր սեղանները պայթում էին ուտելիքից. աղցաններ, մսեղեն, խորո-ված, կարտոֆիլ… Իսկ իրենք….

Չեմ ասի, որ վատ ընդունեցին մեզ: Ուրախ էին, ժպտում էին, լավ անկողին էին նախապատրաստել մեզ համար: Բայց տոնական սեղանը երբ տեսա, լացս եկավ. մի ափսեի մեջ 2 տեսակի պանիր էր, մեկ էլ ինչ-որ անհասկա-նալի բան էին պատվիրել… հա, ռոլ, սուշի… Բայց դա ուտելու բա՞ն է: Լավ է, գոնե մենք մեզ հետ ուտելիք էինք տարել:

Հաջորդ օրը վաղ առավոտյան արթնացա, խմոր սարքեցի, պելմենի փաթաթեցի, եփեցի, ես ու ամուսինս կե-րանք, իսկ նրանք՝ ոչ: Հարսս ասում է՝ ինչպե՞ս եք առավոտ շուտ խմոր ուտում: Բայց մենք պիտի երկար ճա-նապարհ գնանք: Ինչպե՞ս ենք ուտում, սովորական:

Ես նրան ոչինչ չասացի, առանց այն էլ շատ սրտնեղած է: Բայց ինքս լավ եմ հասկանում կոլեգայիս հարսին: Սկեսուրիս էլ եմ նույն կերպ հյուրասիրում, երևի դրա համար էլ ուշ-ուշ է գալիս մեր տուն, հիմա նոր եմ գլխի ընկնում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика