Խեղճ կինը կապոցը սեղմել էր դոշին ու աղոթում էր, որ հարսը իրեն ծերանոց չուղարկի․․․

Ցավոք, շատ դեպքերում տարեցների կյանքը այնքան էլ լավ չի դասավորվում: Նրանց լքում են այն մարդիկ, ում համար իրենք ժամանակին պատրաստ էին ամեն ինչի: Մի կին կա, անունը Մարիա: Նստած էր տանը, երբ ան-սպասելի վերադարձավ հարսը ու ասաց.

-Հավաքիր իրերդ, ինչն առաջին անհրաժեշտության է, մի տեղ պիտի գնանք:

-Ու՞ր ենք գնում:

Բայց պատասխան չհնչեց:Երբ կյանքից վաղաժամ հեռացավ Մարիայի որդին, նա սկսեց իրեն անպետք զգալ: Որդու բուժման համար գումար ունենալու համար վաճառել էր բնակարանը, տեղափոխվել հարսի տուն, որը նրան ծնողներն էին նվիրել ու որտեղ էլ ժամանակին բնակվում էր որդու ընտանիքը:Բայց ոչ մի գումար, ոչ մի դեղեր ու բուժումներ չփրկեցին նրա միակ որդու կյանքը:Այդ ժամանակվանից Մարիան մնաց հարսի տանը, էլ գնալու տեղ չուներ: Բայց չէ որ ինքը հասկանում էր, որ վաղ թե ուշ պիտի հեռանա այստեղից:

-Հիմա որ գնանք, էլի կկարողանա՞մ տեսնել Մարիամիկիս, -հուսահատված հարցրեց Մարիան:

-Իհարկե… —հարսը զարմացած էր նրա հարցից:

Ամբողջ ճանապարհին Մարիան անհանգսիտ էր, տեղը չէր գտնում: Մի քանի իրերով տոպրակը սեղմել էր դոշին ու անդադար աղոթում էր, որ միայն թե ծերանոց չգնան:Կես ժամ անց նրանք հասան Երևանին կից գտնվող փոքր գյուղ:

Հարսը բռնեց սկեսուրի ձեռքից, օգնեց իջնել մեքենայից: Ի զարմանս նրա, ոչ թե ծերանոց էր, այլ փոքր սեփա-կան տուն:Պարզվեց, որ հարսը իր հանգուցյալ ամուսնու ծննդյան օրը որոշել էր սկեսուրին մի փոքր ուրախաց-նել:

-Ես վաճառել եմ մեր բնակարանը, սա գնել եմ քեզ համար: Ամուսինս հաճախ էր ասում, որ ուզում է քեզ այսպի-սի տուն նվիրել, որ միշտ երազել ես դրա մասին: Բայց նա չհասցրեց… հիմա ես եմ անում իր փոխարեն:

Մարիամիկը 2 ամսից կամուսնանա,ինձ համար էլ 1-սենյականոց բնակարան եմ գնել, մեծ տունն ինչի՞ս է պետք: Խոստանում եմ՝ քեզ հաճախ այցելել, մի մտածիր,քեզ չեմ մոռանա: Ես հո տեսնում եմ, որ իմ ներկայությամբ քեզ ազատ չես զգում…

Խաղաղ ապրիր…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика