Մի քանի օր առաջ քաղաքային տրանսպորտում մի խոսակցություն լսեցի․․․Մի՞թե կարելի է հարազատ ծնողի նկատմամբ այդպես արտահայտվել, այն էլ տրանսպորտում

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նրանցից մեկին զանգ եկավ.

-Անի՞ն էր, — հարցրեց մեկը:

-Չէ, էլի նա:

-Մա՞յրդ, — հարցրեց ընկերը:

-Հա, զզվացրել է արդեն: Հորիցս էլ եմ հոգնել:

-Հանգստացիր, ծնողներդ են, պետք չէ այդպես:

-Զզվացնում են, նրանք ինձ ՊԵՏՔ ՉԵՆ: Այդ կինը պիտի անպայման իմանա, թե ես ուր եմ գնում, երբ եմ գալու: Թող ինձ հետ գործ չունենան: Ինձ ոչ ոք պետք չէ, ինձ հիմա միայն ծառաներ են պետք, բայց դը-րանց համար գումար չունեմ, ստիպված ծնողներիս հետ եմ ապրում, — ծիծաղելով ասաց երիտասարդը:

-Դու հո հիմա՞ր չես, դու լավ մայր ունես,- ընկերն ինձանից շատ էր զարմացած:

-Լա՞վն է, բա ինչի է այդքան գրում և զանգում, ի՞նչ է ուզում ինձանից:

-Դու տխմար ես…

Այդ պահին հասա իմ կայան, դուրս եկա վագոնից, չգիտեմ, հետո ինչպես ավարտվեց խոսակցությունը:

Ահա այսպիսի երիտասարդներ են լինում:

Ծնողները, բնականաբար, նույնպես տարբեր են լինում, բայց այդ տարիքում նստել նրանց վզին, գումար վերցնել և ծառա համարել, կարծում եմ, անընդունելի է…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика