Մի քանի թուղթ պետք էի պատճենանեի․ Հանկարծ գրասենյակի աշխատակցուհին շրջվեց ինձ մեջքով և խնդրեց արձակել կրծքկալը․․․

Մեր շենքի առաջին հարկում պատճենահանման ու տպագրության փոքրիկ գրասենյակ է գործում։ Աշխատող-ները երկուսն են։ Երկուսն էլ բավականին հաճելի աղջիկներ են, որ միշտ բարեհամբույր սպասարկում են։ Հա-ճախ եմ այնտեղից օգտվում, չնայած վերջին դեպքից հետո մի տեսակ էլ չեմ կարողանում մտնել այնտեղ․․․ Հիմա պատմեմ, թե ինչ է կատարվել ու կհասկանաք ինձ։

Հուլիս ամիսն էր, պետք է մի քանի փաստաթուղթ պատճենահանեի։ Մինչ պատշգամբում ծխում էի ու դասավո-րում թղթերը, տեսա, թե ինչպես Լուսինեն՝ պատճենահանման գրասենյակի աղջիկներից մեկը,դուրս եկավ բակ՝ հեռախոսով խոսելու։ Մտածեցի՝ էլի ընկերոջ հետ է վիճում, խեղճ տղա․․․

Դասավորեցի թղթերս ու իջա պատճենահանելու։ Ներսում սարսափելի շոգ էր, օդ չկար շնչելու։ Երբ փակեցի հետևիցս դուռը, լսեցի ապարատի մոտ կանգնած գործ անող Աննայի ձայնը․

-Արագ փակիր դուռն ու մոտ արի, քանի մարդ չի եկել․․․

Ակամայից արեցի այն, ինչ նա ասաց։ Աննան առանց շրջվելու հանեց վերաշապիկն ու մեջքն ինձ ուղղելով ասաց․

-Արձակիր ներքնազգեստս, արագ, մի 5 րոպե մեզ լավ զգանք, քանի ոչ ոք չկա․․․ Էլի նույն ապուշ կտրած հայաց-քով մեխանիկորեն անում եմ այն, ինչ ասում է ու բան չեմ հասկանում։

-Այ հիմա կարելի է հանգիստ սուրճ խմել, — ասում է Աննան ու պատճենահանած թղթերի կապոցը ձեռքին շրջ-վում դեպի ինձ։ Զարմանքից քարացած այդ աչքերն ու կիսաբաց բերանը, որ կարծես ուզում էր մի բան ասել, բայց մնաց կոկորդում, ես երբեք չեմ մոռանա։ Միայն խզված ու կոկորդային ձայնով ասաց․

-Իսկ Լուսինեն ուր է․․․ Չեմ հիշում, թե ինչպես եմ գլխիկոր փախել այնտեղից, բայց հիշում եմ, որ նման ամոթ իմ կյանքում դեռ չէի զգացել․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика