Մեծահարուստ կինը եկավ հոգեբանի մոտ և սկսեց գանգատվել, որ երջանիկ չէ․․․Այդ ժամանակ հոգեբանը ներս է կանչում մաքրուհուն

Մի հարուստ կին գնաց հոգեբանի մոտ և գանգատվեց, որ իր կյանքը դատարկ է, ոչ մի իմաստ չկա: Հոգեբանն ուշադիր լսեց նրա ապրումների մասին, իսկ հետո ներս կանչեց տարեց մաքրուհուն:

-Հիմա Մարիան կպատմի ձեզ, թե նա ինչպես է գտել իր երջանկությունը: Ձեզանից պահանջվում է, որ դուք ուշադիր լսեք նրան:

Ծեր մաքրուհին մի կողմ դրեց հատակի փայտը ու սկսեց պատմել.

-Ամուսինս մшհшցել է քшղցկեղից, իսկ դրանից 3 ամիս անց ավտովթարը խլեց միակ որդուս կյանքը: Ես մնացի միայնակ: Չէի կարողանում քնել, չէի կարողանում ուտել, չէի կարողանում ժպտալ… Ես նույնիսկ մտածում էի կյանքիս վերջ տալու մասին: Սակայն մի օր երեկոյան աշխատանքից տուն գնալիս նկատեցի մի փիսիկի, որը կանգառից քայլում էր իմ հետևից:

Դրսում այնքան ցուրտ էր, ես խղճացի նրան և տարա տուն: Կատուն քաղցած էր, և երբ ես նրան կաթ տվեցի, նա կերավ ամբողջը, իսկ հետո սկսեց մլավել, քսվել ոտքերիս: Այդ պահին ես մի քանի ամսվա դադարից հետո առաջին անգամ ժպտացի:

Ես մտածեցի, որ եթե փոքրիկ կատվին օգնելը ստիպեց ինձ ժպտալ, ուրեմն, հնարավոր է, ես կկարողանամ եր-ջանիկ լինել՝ ուրիշներին լավություն անելով: Հաջորդ օրը թխվածքաբլիթ պատրաստեցի ու տարա հիվանդ հա-րևանիս: Ես ամեն օր որևէ մեկի համար ինչ-որ բարի գործ էի անում:

Նրանց ուրախությունն ինձ երջանկացնում էր: Հիմա իմ ախորժակին ու առողջությանը կարելի է միայն նախան-ձել: Ես գտա իմ երջանկությունը՝ այն ուրիշներին բաժանելով:Երբ մաքրուհին ավարտեց խոսքը, հարուստ կինը սկսեց արտասվել… Նա շատ գումար ուներ, բայց վաղուց կորցրել էր այն, ինչը հնարավոր չէ գնել:

Կյանքը հիասքանչ է ոչ թե այն ժամանակ, երբ ինքներդ եք երջանիկ, այլ երբ երջանկացնում եք ուրիշներին:

Երջանկությունը ոչ թե նպատակ է, այլ ՈՒՂԻ:

Այն կախված չէ հանգամանքներից,

երջանկությունը՝ ԳԻՏԱԿՑՎԱԾ ՈՐՈՇՈՒՄ Է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика