Լավ պապ ջան, ես քեզ հասկացա․-ասաց դուստրս և բռնելով ամուսնու ձեռքը հեռացավ․ Այդ օրվանից հետո նույնիսկ ծննդյանս տարեդարձին չի զանգել

Կինս վաղուց չկա, երկար ժամանակ ես ու աղջիկս միասին էինք ապրում։ Հետո նա ամուսնացավ, ու երիտա-սարդները որոշեցին ինձ հետ մնալ, ես էլ համաձայնվեցի։ Բնակարանս վերանորոգման կարիք ունի, այնքան էլ լավ թաղամասում չի գտնվում, բայց միևնույնն է, ես սիրում եմ իմ տունը, իմ հարազատ տունը։

Լավ եմ հիշում, ինչպես էր մայրս աշխատում գործարանում, հետո նա ստացավ բնակարանը։ Մենք այնքան ուրախ էինք։ Ընտանիքով գնում էինք կահույք ընտրելու, տունը նորոգում էինք․․․ Այս տանն ամեն ինչ թանկ է ինձ համար․․․Մի գեղեցիկ օր էլ աղջիկս ու փեսաս ասացին, որ խոսելու բան ունեն։ Նա խնդրեց, որ ուշադիր լսեմ իրենց, քանի որ կարևոր բան են ասելու։Փեսաս սկսեց խոսքը․

—Ձեր բնակարանն արդեն ապրել է իր դարը։ Նույնիսկ վերանորոգման իմաստ չենք տեսնում։ Եկեք վաճառենք և լավ վիճակում նոր տուն գնենք։

—Բայց գումարը չի բավականացնի,-ասացի ես։

—Իհարկե չի բավականացնի, բայց կարող ենք բանկից վարկ վերցնել՝ հիփոթեքի համար, ձեր տան գումարն էր որպես կանխավճար կտանք։

—Հայրիկ, դու մի անհանգստացիր, շուտով Արմանի աշխատավարձը էլի են բարձրացնելու, մենք կկարողա-նանք վճարել, խոստանում եմ։

—Հա, բայց դու հեռախոս էիր վերցրել ապառիկով, հետո թողեցիր ինձ վրա, որովհետև գումար չունեիր, հիմա մտածու՞մ ես, որ կարող եմ հավատալ ձեզ ու հրաժարվել իմ տնից։

—Հիմա ամեն ինչ այլ է, ես արդեն լուրջ եմ վերաբերվում նմանատիպ որոշումներին,-չէր հանդարտվում աղ-ջիկս, բացի այդ, եթե քո տան գումարը որպես կանխավճար տանք, Արմանին բանկը չի մերժի, հաստատ կտան վարկ։

Ես առաջարկեցի նրանց վաճառել տունս, ավելացնել իմ խնայողությունները ու նորակառույց շենքում տուն գնել։ Փեսայիս էլ ասացի, որ ինքը կարող է վերանորոգել այն, ու մենք միասին ապրենք։

—Բայց ինչի՞ց ենթադրեցիր, որ ես ուզում եմ քո տունը նորոգել։ Բա որ մի օր էլ տնից դուրս հանես ինձ։ Հետո ծախսածս գումարը որտեղից վերցնեմ։

—Այսինքն դու ուզու՞մ էիր, իմ տան գումարով քո անունով տուն առնել։ Իսկ ես պիտի համաձայնվեի՞։

—Չէ, միայն իմ անունով չէ, քո աղջկա անունով էլ․․․

—Լավ, պապ ջան, մենք քեզ հասկացանք,-ասաց աղջիկս, բռնեց ամուսնու ձեռքից ու հեռացան միասին։

Այդ օրվանից ոչ զանգել են, ոչ եկել։ Նույնիսկ ծննդյանս տարեդարձը չշնորհավորեցին։ Հիմա հաճախ եմ մտա-ծում, իսկ գուցե սխալ վարվեցի, կարող էինք բոլորս միասին ապրել․․․ իսկ եթե մի օր ինձ խնդրեին դուրս գալ տնից, այդ դեպքում ի՞նչ կանեի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика