Մայրիկ, ասա ինչ է պետք ես ամեն ինչ կբերեմ, բայց գումար․․․Այդ միջադեպից հետո մորս գումար չեմ տալիս, հաճախ ինձ մեղավոր եմ զգում, բայց կարծում եմ ճիշտ եմ

Հայրս հեռացել է կյանքից, երբ դեռ 15 տարեկան էի։ Մայրս ինձ ու եղբորս արժանապատիվ մեծացրել է, ուսման տվել, իսկ հիմա մեր հերթն է նրա համար արժանավայել կյանք ապահովելու։ Իմ ու եղբորս տարիքային տարբե-րությունը 2 տարի է, բայց չգիտես ինչու, նա լինելով 26 տարեկան, ոչ մի բան չի ուզում անել, դեռ «իր տեղն է փնտրում» այս կյանքում։

Իսկ ես աշխատանքիս շնորհիվ հասցրել եմ գնել բնակարան, մեքենա եմ ձեռքբերել ու ամեն ինչով ապահովում եմ մորս՝ ի տարբերություն ծույլ ու անպիտան եղբորս։ Նա առավոտից գիշեր նստում է համակարգչի առաջ ու ինչ-որ մտքեր ստեղծում, որոնք, ինչպես իրեն է թվում, պիտի մեծ գումարներ բերի։ Աշխատել չի էլ պատրաստ-վում․․․ և շարունակում է ապրել մոր հաշվին։

Մայրս էլ ջանք չի խնայում ու աջակցում է որդուն․ մեր տատիկից մնացած բնակարանը վաճառել ու գումարը տվել է որդուն, որ նա շարունակի «փնտրել իրեն»։Ցավով պիտի ասեմ, որ մայրս ինձ ընդունում է որպես անվը-ճար հավելված՝ իր սիրած որդու համար։ Դրա համար էլ հիմա դադարել եմ մորս գումար տալ։ Հենց որ նա գան-գատվում է, որ վատառողջ է, նրա համար առողջարանի տոմս եմ գնում կամ առաջարկում եմ գնալ վճարովի կլինիկի՝ հետազոտության։

Ի դեպ, բարեբախտաբար, նման հետազոտության արդյունքում լուրջ հիվանդություն չի հայտնաբերվել։Տան հա-մար իրեր էլ չեմ գնում․ մի օր, երբ մայրս ասաց, որ իրեն նոր հեռախոս է պետք, գումար տվեցի, իսկ մի քանի օ-րից հայտնաբերեցի, որ եղբայրս նոր նոթբուք ունի․․․Հիմա մորս բոլոր խնդրանքներին պատասխանում եմ այսպես․

—Ասա՝ ինչ է պետք, ես կբերեմ, այդ անբանի համար գումար չեմ տա։

Համոզված եմ, որ նման որդիներ շատ են ու առանց խղճի խայթի շարունակում են նստած մնալ մոր վզին․․․ գուցե արդեն ժամանակն է՝ պետական մակարդակով ինչ-որ քայլեր ձեռնարկելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика