Զգում էի, որ ամուսինս սիրուհի ունի և որոշեցի նրանից վրեժ լուծել իր իսկ զենքով, միայն թե մի մտավախություն ունեմ․․․

-4 տարի առաջ այդ կինը շատ վատ պահեց իրեն իմ նկատմամբ․ ընտանիքից տարավ իմ ամուսնուն, երեխանե-րիս հորից զրկեց,-պատմում է 30 տարեկան Անին։

4 տարի առաջ Անին ուներ ուներ մեծ գեղեցիկ ընտանիք։ Ամուսինը կնոջը ձեռքերի վրա էր ման տալիս, երեխա-ներին պաշտում էր, հոգ տանում։ Այդ պահին ավագը 3 տարեկան էր, իսկ կրտսերը դեռ նոր էր ծնվել։ Անին չէր կարողանում աշխատել, քանի որ փոքրիկների խնամքը խլում էր ողջ ժամանակը։ Ընտանիքի ֆինանսական բարեկեցությունը ապահովում էր ամուսինը։

—Եվ որտեղի՞ց ես նման ամուսին գտել․․․-հարցնում էին ընկերուհիները։

Հետո Արսենի գրասենյակ աշխատանքի ընդունվեց Մարիան, ու հեքիաթը վերջացավ։

—Ես ոչ մի շանս չունեի,-տխուր պատմում էր Անին,-Արսենը նրան միանգամից դուր եկավ, և նա ժամանակ չէր կորցնում։ Ես տարված էի երեխաներով՝ մեկը նորածին, մյուսն էլ 3 տարեկան, նույնիսկ չէի նկատել, որ մեզ մոտ ամեն ինչ այդքան վատ է։

Հանկարծ Արսենը հայտնեց, որ իր կյանքում ուրիշ կին կա․․․ Անին չէր կարողանում մի բառ արտասանել։ Այդ նո-րությունն իսկապես անսապսելի էր։ Ավելին, պարզվեց, որ Մարիան հղի է։ Ամուսինը խնդրեց Անիին երեխաների հետ տեղափոխվել քաղաքի ծայրամասում գտնվող իրենց 1 սենյականոց բնակարանը։

Անին սկսեց ապրել այսպես ասած մաքուր էջից։Նա սովոր չէր գումար խնայելուն, բայց ստիպված սկսեց հաշվել ամեն կոպեկը։ Իհարկե ամուսնուց ստանում էր ալիմենտներ, բայց միևնույնն է, չէր բավականացնում։ Ապրում էր շատերի նման՝ սպասելով ակցիաների ու զեղչերի։

Հիմա Անին արդեն աշխատում է, ավագ երեխան դպրոց է գնում, կրտսերը՝ մանկապարտեզ։ Մայրն է օգնում երեխաների հարցում։Իսկ մի քանի ամիս առաջ հայտնվել է նախկին ամուսինը, սկսել ուշադրության նշաններ ցուցաբերել։ Հետևում է Անիին, գալիս, գրում սոցկայքերում, հանգստյան օրերն իրենց տանն անցկացնում, ա-սում է, որ սխալ է վարվել ու զղջում է որոշման համար։

Եվ տարօրինակ բան է ստացվում․ երբ Անին արդեն հանդարտվել է, հաշտվել այն մտքի հետ, որ կարող է այլ տղամարդու հետ լինել, իր ողջ ազատ ժամանակն իր տանն է անցկացնում նախկին ամուսինը, չի պատասխա-նում կնոջ զանգերին։

Անիի մայրն էլ անդադար կրկնում է․

—Վերադարձիր ամուսնուդ մոտ։ Ու՞մ ես պետք երկու երեխաների հետ։ Համ էլ երկու աղջիկ ունես, նրանց մա-սին մտածիր։ Նրանք ինչպես են օտար տղամարդու հետ մի հարկի տակ ապրելու։

Անին հիմա մի ցանկություն ունի․ վրեժ լուծել ամուսնու սիրուհուց։ Վճարել նույն մետաղադրամով։ Հետաքրքիր է, թե նա ինչպես կմնա միայնակ՝ փոքր երեխան գրկին։Հիմա նա մտորումների մեջ է, թե որն է ճիշտ։ Եթե թույլ տա, ամուսինը նույն պահին հետ կգա․․․ բայց արդյոք արժե հանուն վրեժ լուծելու մտնել միևնույն գետը․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика