Հայաստանում անհրա ժեշտ է իշխանա փոխություն. մենք պետք է իմա նանք՝ պարտվել է իշխանութ յունը, ոչ թե՝ Հայաս տանը, բանակը, հայը. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի վերլուծաբան Վահե Հովհաննիսյանն իր «Հայկական մեծ վերակառու-ցում» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է այն քայլերին, որոնց իրականացման դեպքում հեշտ և արագ հնարավոր կլինի նոր իշխանության ձևավորումը։ Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Առաջարկում եմ ոչիշխանական համակարգերին, հանրային շրջանակներին՝ չսևեռվել Ն. Փաշինյանի հրաժա-րականի վրա։ Դա այլևս զուտ տեխնիկական խնդիր է, որն անպայման լուծվելու է։Փոխարենը՝ սկսել գրագետ քննարկումները՝ Հայաստանի գալիք հեռանկարի շուրջ։ Սա թույլ կտա՝ ավելի արագ մտնել փաստարկված ռա-ցիոնալ դաշտ, թույլ կտա՝ ակտիվացնել հասարակության գրագետ շերտերին, և մենք այդ դեպքում կարձանա-գրենք, թե սպասվածից ինչքա´ն հեշտ և արագ հնարավոր կլինի նոր իշխանության ձևավորումը։

Ի դեպ, խորքային քննարկումները նաև շատ կարևոր են ներքին դեմարկացիա անցկացնելու համար՝ գրագի-տության և միայն գոռգոռալու միջև։ Եվս մեկ բղավող և դատարկամիտ իշխանություն, և այլևս ոչ մի ռուսական խաղաղապահ կոնտիգենտ չի փրկի Հայաստանը։

Հայաստանի առաջիկա փուլը

Մենք պետք է հստակ գիտակցենք, որ հին Հայաստանը չկա, հին Արցախը չկա, Ղարաբաղյան խնդրի հին բովանդակությունը չկա, հին Կովկասը չկա, հին պատկերացումների և հաշվարկների ճնշող մեծամասնությունը այլևս չկա։ Այս փուլից սկսվում է հայկական մեծ ռեկոնստրուկցիան, որի մեջ ներառվում է Հայաստանը, Արցախը, Սփյուռքը, մեր հարևանները, մեր դաշնակիցները, մեր թշնամիները, մեր շահերն ու ռեսուրսները։

Խնդիր առաջին. Չդառնալ կոտրված ազգ

Դադարեցնել է պետք ողբը։ Մենք չպետք է դառնանք կոտրված ազգ։ Բոլորն էլ կարող են ունենալ ցավալի պար-տություններ։ Շատ հեշտ է՝ ընտրել համահայկական ողբի ճանապարհը, և մենք դրա ճանապարհին ենք, բայց եթե այդպես եղավ, ապա ամեն ինչ կդառնա անիմաստ։ Ոչինչ այլևս հնարավոր չի լինի անել։ Ամբողջ աշխար-հում այսօր հայերը առերեսվում են նախկին արժեքների, նախկին հպարտությունների փլուզման փաստին։ Աշ-խարհով մեկ Շուշի, Հադրութ, Քարվաճառ և այլ անուններով ռեստորաններ բացելը չէ´ մեր անելիքը։ Պետք է հետևություններ անել ու աշխատել.

ա/ Որպես առաջին քայլ Հայաստանում անհրաժեշտ է, իհարկե, իշխանության փոփոխություն։ Սա պարտադիր պայմանն է։ Եվ մենք պետք է իմանանք, որ պարտվել է այդ իշխանությունը, ոչ թե՝ Հայաստանը, ոչ թե բանակը, ոչ թե հայը։ Պարտությունը պետք է դառնա պատմություն։ Նոր, առողջ, «հակաողբ» տրամադրություններ կա-րող է գեներացնել միայն նոր իշխանությունը։

բ/ Նոր իշխանությունը պետք է ունենա «արտոնություն» և բարոյական իրավունք՝ աշխատանքի անցնել առանց պարտվողի հոգեբանության։

գ/ Բանակի հերոսացում։Բանակը ինչպես կար,այնպես էլ պետք է մնա մեր հպարտության և թիվ մեկ հոգածութ-յան առարկան։ Բանակը, զինվորականությունն արել են հերոսություններ, որոնց մասին, ի դեպ, շատ լավ գիտեն մեր թշնամիները։ Գիտեն իրենց մաշկի վրա, իրենց կորուստների փաստի վրա, եվ այդ գործոնը քիչ հետո դառ-նալու է այդ երկրում մեծ պրոբլեմ։ Ամբողջ աշխարհով պետք է հպարտանալ ու պատմել մեր բանակի սխրանք-ների մասին՝ բանակի, որը, լինելով անհամեմատ ավելի փոքրաթիվ, շատ ծանր կորուստներ է պատճառել Ադր-բեջանի, թուրքերի և վարձկանների զորքերին։

դ/ Համահայկական նոր օրակարագ։Սփյուռքի հետ աշխատանքի նոր ձևաչափերև նոր բովանդակություն։ Շատ մեծ է հավանականությունը, որ հայկական աշխարհում կառաջանա լուրջ խզվածություն։ Պարտված Հայաստա-նը չի կարող համարվել համախմբող իդեա, հետևաբար մենք պետք է ձևակերպենք հետպատերազմյան Հայաս-տանի նոր տեսլականը։ Օբյեկտիվորեն մենք կարող ենք հայտնվել տարբեր իրականությունների, տարբեր հոգե-վիճակների մեջ։ Ավելին՝ արևմտյան սփյուռքը ազնիվ մղումներով առանց գիտակցելու կարող է գործել ի վնաս Հայաստանի։ Օրինակ՝ արևմտյան հակառուսական կոնցեպցիայի մեջ։

Նոր իշխանությունը ինտենսիվ և լրիվ այլ տրամաբանությամբ պետք է սկսի աշխատել սփյուռքի հետ։ Այս ճա-նապարհին կարևոր կետ է Հայաստան-սփյուռք համաժողովի անցկացումը, որը պիտի մշակի համահայկական նոր օրակարգ, և որի առանցքայն կետերից է ողբը բացառելը և նոր իրականության պայմաններում նոր նպա-տակների համար գործելը։ Կրկնում եմ. սա կարող է անել բացառապես նոր իշխանությունը։

Խնդիր երկրորդ.Կովկասյան նոր ճարտարապետություն

ա/ Հայաստանը պետք է պատրաստվի նոր Կովկասի ձևավորման պրոցեսին։ Այն արդեն սկսել է, բայց Հայաս-տանի ակտիվ և մոտիվացված մասնակցությունը հնարավոր է միայն նոր իշխանության պայմաններում։ Սա այնքան ակնհայտ է, որ սա չընդունելն ուղղակի պետության դեմ հանցանք է։ Որքան մենք ուշացրեցինք, այնքան մեր շահը չի կարևորվելու։ Մենք առաջիկայում պետք է բանակցենք Ադրբեջանի հետ դելիմիտացիայի շուրջ։ Մենք ունենք մեծ երկարությամբ ի հայտ եկած հայ-ադրբեջանական նոր սահման, որի ամեն սարը, ամեն աղբ-յուրը, ամեն արահետը բանակցության առարկա են։ Եվ մենք դա պետք է անենք, որովհետև կյանքը ոչ միայն շարունակվում է, այլև նոր իրողությունների առաջ է մեզ դրել, ընդ որում՝ երկուսիս։ Առանձին կարևորագույն բանակցությունների թեմա է կոմունիկացիաների բացումը, նոր կոմունիկացիաների ստեղծումը։ Եվ պետք է չէ ազգովի սարսափել ամեն նոր ճանապարհի գաղափարից, ուղղակի պետք է հաշվարկել մեզ համար շահեկան-ները և անընդունելիները ու սկսել աշխատել։

բ/ Հայաստանը պետք է պատրաստ լինի հարևանների հետ համակեցության նոր իրողությանը։ Մենք կարող ենք չսիրել և ատել մեր երկու հարևաններին, բայց որպես պետություն պարտավոր ենք հասկանալ, որ 90 միլիոնա-նոց Թուրքիան ու Ադրբեջանը միշտ մեր կողքին են լինելու։ Սա առաջին հերթին պետք է գիտակցի հետպատե-րազմյան վերնախավը և դրա մասին բաց խոսի հայ հասարակության և սփյուռքի հետ։ Խոսի առանց ամոթխա-ծության, խոսի փաստի հենակետից, որովհետև հարևաններին չեն ընտրում։ Մոտ 90 միլիոնանոց բնակչութ-յամբ այդ երկու պետությունների հարևանության փաստը չընդունելը կնշանակի անբուժելի պետական ինֆա-նտիլիզմ։

գ/ Պետք է նոր իրականության պայմաններում Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր կարգավիճակներ փնտրել։ Մենք պետք է սովորենք աշխատել մեր դաշնակիցների հետ։ Օրակարգում՝ Ռուսաստանի հետ նոր խորության դաշնակցային հարաբերություններն են։ Հայաստանը պետք է առաջարկի իր փաթեթները և քննար-կի ռուսական կողմի համանման առաջարկները։ Այսօրվա հարաբերությունների որակն այլևս բավարար չէ։

դ/ Մենք պետք է սովորենք աշխատել մեր թշնամիների հետ։ Մեր խնդիրը լինելու է տարածաշրջանում լարվա-ծության և դիմակայության նվազումը։ Եվ մենք պետք է հիշենք, որ թե´ Էրդողանը, թե´ Ալիևը հավերժ չեն։ Մենք մի կողմից պետք է ապահովագրենք մեզ այդ փոփոխություններից, մյուս կողմից՝ պատրաստ լինենք՝ ճիշտ պա-հին մեր շահերը առաջ տանելու (և ամենևին՝ ոչ ռազմական ճանապարհով)։

Խնդիր երրորդ. Անկայունության ռիսկեր

Հարավային Կովկասը վերածվում է տարբեր շահերի բախման թատերաբեմի։ Ըստ այդմ՝ Հայաստանը ենթակա է լինելու արտաքին և ներքին անկայունության ռիսկերի։ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու ընդուն-վող՝ իբր հայանպաստ բանաձևերը և հայտարարությունները կարող են ունենալ մեկ նպատակ՝ ապակայունաց-նել տարածաշրջանը ընդդեմ Ռուսաստանի։Հայաստանի ներսում ձևավորվելիք՝ իբր հայրենասիրական հոսանք-ները կարող են ծառայել նույպես նույն նպատակին։ Անկայունության ռիսկերին հավասարապես ենթակա է նաև Ադրբեջանը։ Մի անխոհեմ քայլ, մի անխոհեմ պրոցես, և մեր երկիրը նորից կարող է հայտնվել ավելի այլանդակ պատերազմի մեջ։ Անկայունության ռիսկերը հնարավորինս չեզոքացնելու համար Հայաստանին անրաժեշտ է սոլիդ իշխանություն, որը կմերժի ցանկացած ավանտյուրա, և որի գործունեությունն ուղղված կլինի սեփական հասարակության, անմիջական հարևանների և արտաքին աշխարհի հետ կանխատեսելի և կայուն հարաբերություններին։

Խնդիր չորրորդ. Պետության մոդեռնիզացիան

Զինված ուժերի տեխնոլոգիական տարբերությունն ակնհայտ ցույց տվեց առաջընթացից հետ ընկնելու վտանգ-ները։ Դա վերաբերում է ողջ պետությանը։ Հայաստանը այս ողբերգությունը պետք է օգտագործի որպես ելա-կետ՝ պետության խորքային արդիականացման համար։ Չանենք հիմա՝ չենք անելու երբեք։

Մոդեռնիզացիան վերաբերում է.

ա/ քաղաքական համակարգին

բ/ կառավարման որակին

գ/ տնտեսական մոդելին

դ/ հասարակական հարաբերություններին

Ամփոփում

Ուզում եմ հատուկ ընդգծել. նկարագրված չորս խնդիրները մեկը մյուսին պայմանավորող են։ Դրանք պետք է լուծվեն մեկ ամբողջության մեջ։ Տապալեցինք մեկը՝ կտապալենք մյուսները։ Կտապալենք ամենք ինչ»։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика