Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ու նորից նույն հարցը. ինչո՞ւ ենք մենք պատմությունը զուտ կարդում, այլ ոչ վերլուծում ու դասեր քաղում…
Կարելի է չէ՞, օրինակ, ուսումնասիրել, հասկանալ, վերջին 25 տարվա ընթացքում ովքեր են կարողացել ամենա-արդյունավետը բանակցել Ալիևների հետ, ովքե՞ր ունեն բանակցություններ վարելու չոր, միաժամանակ որոշա-կի ճկուն ոճ (ինչն այս պահին շատ անհրաժեշտ է), ո՞ւմից հարևան պետության դիկտատորն անձնական «ман-драж» ունի, որի հաղթահարմանը նույնիսկ այս հաղթանակը չի օգնի…
Մտածենք։
Վերջապես, պատմական հողերը պահելու գերխնդիր կա, ինչը ենթադրում է վեր լինել անձնականից (առհասա-րակ ամեն ինչից) և առաջնորդվել պետական շահով։ Դրանով է նաև տարբերվում պետական գործիչը քաղա-քական /կուսակցական գործչից։Ընդ որում, կարծում եմ, բանակցողին պետք չէ ինչ-որ պաշտոն տալ, այլ օժտել բանակցելու համար անհրաժեշտ հատուկ լիազորություններով։
հ.գ. անկախ ամեն ինչից, արտահերթ ընտրությունները մնում են օրվա հրամայական»։