Ժողովրդին պետք էր «նախապատ րաստել», որ մարդիկ հոգնեն, որ զոհերի ֆոնին երազեն խաղա ղության մասին. Հայկ Բալանյան

Քաղաքագետ Հայկ Բալանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ է ստացվում:
1. Փաշինյանը՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի զեկույցից հետո գիտեր դեռ հունիսին, որ հաղթել չենք կարող:

2. Թուրքիան անընդհատ հայտարարում էր իր կարմիր գծերի մասին, որից հետո ինքը մտնելու է պատերազմի մեջ:
Արդյունքում Հայաստանը.
-իր Էլբրուսները (СКАД) ու Точка-У-ն տանում էր Քարվաճառի շրջան (որտեղ և ի վերջո մեր ունեցածի մի մասը խոցեցին), որ այնտեղից հարվածի, ռուսների ՀՕՊ-ով պաշտպանված ՀՀ տարածքի խորքից չէր հարվածում:
-այդպես էլ չհարվածեցին ոչ մի ռազմավարական նշանակության օբյեկտի՝ խողովակաշարար, երկաթուղի, կամուրջներ,
-պատերազմի ամբողջ ընթացքում վարեց շատ տարօրինակ պատերազմ և դիվանագիտություն՝ գտնվելով Թուրքիայի ու Ռուսաստանի կողմից գծված նեղ միջանցքի շրջանակում:

3.Ռուսաստանը, բացի Լավրովի պլանից, պատերազմից առաջ և ամբողջ պատերազմի ընթացքում այլ բան Հայաստանին չի առաջարկել:

Փաշինյանն ինքը հայտարարեց Մյունխենյան երկրորդ համաձայնության մասին:Այսինքն, Փաշինյանը շատ լավ հասկանում էր,որ հաղթանակի համար դաշնակից չունենք,իսկ յուրաքանչյուր առաջխաղացման դեպքում Թուր-քիան միջամտելու է պատերազմին, ինչը ռուսները թույլ տալ չեն ուզում, հետևաբար, կկտրեն մեր մատակարա-րումը հենց գնանք առաջ, ու կտան զենք միայն պաշտպանվելու համար:

Ստացվում է, որ այն, որ մենք չենք հաղթելու, արդեն իսկ պարզ էր, սակայն Փաշինյանը պատերազմի սկզբի ա-վելի բարենպաստ պայմաններով ռուսական առաջարկներին, միևնույն է, չհամաձայնվեց:Խնդիրը բնավ ոչմիթի-զականությունությունը չի, ինչպես, առիթից օգտվելով, պնդում է Լևոն Զուրաբյանը:

Փաշինյանը նույնքան ոչմիթիզական է, ինչքանով լիբերալ, դեմոկրատ, մարքսիստ, տրոցկիստ, պահպանողա-կան, սոցիալիստ ու արևմտամետ է: Ոչ մի իզմերին չի հավատում, բացի իշխանությունից ու փիառից: Խնդիրը ավելի պարզ է՝ իշխանություն պահելը:

Եթե առաջին օրերին Փաշինյանը գնար ռուսական առաջարկներին, ապա այն ոգևորության ֆոնին, որ կար ժողովրդի մեջ, չէր հասկացվելու:Պատկերացրեք, բանակը կա, դիրքերը պահում են ու հանկարծ 5 շրջան ա-ռանց կարգավիճակի հանձնում է:

Հետևաբար, ժողովրդին պետք էր «նախապատրաստել», որ մարդիկ հոգնեն, որ զոհերի ֆոնին երազեն խաղա-ղության մասին, որ հասարակությունն ընդունի այդ պայմանագիրը ու «չմերժի» արդեն Նիկոլին:Այդ իսկ պատ-ճառով կամավորականների, որպես ամենապասիոնար հատվածի և խաղաղության գլխավոր խոչընդոտի հար-ցը դառավ իշխանության պահպանման խնդիր:

Թե բա՝ ով համաձայն չի, թող գնա ու էլ մեծի մասամբ հետ չի գա, կամ այդ դժոխքը տեսնելով՝ կընդունի արդեն Փաշինյանի ստորագրած յուրաքանչյուր պայմանագիրը ու հակառակորդից կդառնա դաշնակից:Պլանը պարզ էր: Հինգ շրջանը մեկ է տալիս ենք, բայց չի մարսվի:

Իսկ ըսենց մարսվելու շանսերը կմեծանան, ընթացքում կբանակցենք, էլի կտանք, բայց արդեն պատերազմով, ոչ թե Նիկոլը չուզեց կռվել, վախեցավ, ծախեց, այլ «դավաճանները» սարքեցին:Այդ իսկ պատճառով գեբելսյան տե-ղեկատվական պատերազմ վարեց սեփական ժողովրդի դեմ, որ հավատացնի, որ ինքը ամեն ինչ անում է, իսկ տեղերից եկող լուրերը դավաճանների արածն է:

Մեսիջն էր. ինքը կռվող է, թշնամուն իր իմաստուն ղեկավարությամբ ընտիր ջարդում ենք, դե բայց լրիվ չենք կա-րողանում, իր մեղքը չի, դավաճաններինն է, փախնողներինն է, ուրիշների մեղքն է:Նաև լուրեր են պտտվում, որ ռազմական ու քաղաքական օգնության դիմաց հենց անձամբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացման պահանջ էր դրվել ռուսների կողմից, ինչին ինքը ոչ մի ձև չէր կարող գնալ:

Այն, որ հետագայում իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ ու մեր պարտությունների ֆոնին Ադրբեջա-նը անընդհատ պիտի ախորժակը մեծացնի, չէր հաշվել:Չէր հաշվել կատաստրոֆիկ զոհերը ու տեխնիկայի ահ-ռելի կորուստը, հարավում ճակատի փլուզումը:Չէր հաշվել, որ հինգ շրջան պահանջը դառնալու է յոթ, հետո Հադրութ, իսկ հետո նաև՝ Շուշի:

Ինչպես նաև չէր հաշվել, որ աթոռին կառչելը դարձնելու է իրան Ռուսաստանի գերին:Նաև չի հաշվել, որ ինչ էլ անի, միևնույն է, լքելու է աթոռը, չի կարող մնալ:Վստահ էր, որ ոգևորության ալիքը շուտ կիջնի և բողոքի ալիք չի լինի, ու արագ կընդունեն իր՝ խաղաղության գնալու համաձայնությունը: Մնացածը բանակի սխրագործութ-յուններով, սև փիառով ու նախկինների վերադարձի սպառնալիքով կսարքի:

Իսկ հետո նույնիսկ Լավրովյան պլանի առաջին տարբերակի համար արդեն ուշ էր..Հինգ հազար մարդ պառկեց-րեց, որ մնա իշխանության ու դեռ մտածում է, որ Մոսկվային հլու-հնազանդ ծառայելով՝ կմնա աթոռին:

Շատ է սիրում լավ ուտել-խմել, խոսալ ու կոմֆորտով վայելել կյանքը, առանց դրա այլևս իրեն չի պատկերաց-նում:Չգիտեմ, գիշերը հանգիստ է քնում, թե ոչ»:

ԱՂբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика