Ադրբեջանը դարձյալ իր ստերով փորձում է շեղել միջազգային հանրությանը․ Նրանք հայտարարել են, որ․․․

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Ադրբեջանի գյխավոր դատախազությունը հայտա-րարել է, թե բա հայկական կողմի զինծառայողների դիերի անարգանքի և գերեվարված անձանց նկատմամբ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի մասին ադրբեջանական զինված ուժերին վերագրվող տե-սանյութերի մեծ մասը կեղծ է: Ու դեռ մի հատ էլ հայտարարվել է, թե քրեական վարույթներ են սկսել ու մեղավոր անձինք կենթարկվեն պատասխանատվության:

Իսկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ տեսանյութերի մեծագույն մասն իրականություն է: Դրանք ապացույցի տեսքով հա-յաստանյան ու արցախյան կողմերն ամրագրել են. ներկայացրել ու շարունակում են ներկայացնել միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության:

Իսկ հիմա մեղավորների պատասխանատվության հարցով՝

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է նաև, որ այդ դաժանությունները, խոշտան-գումներն ու անմարդկային վերաբերմունքը պատերազմական հանցագործություններ են:Դրանք կատարել են Ադրբեջանի ոչ թե առանձին վերցված զինվորներ՝ իրարից անկախ, այլ այդ ամենը Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական կազմակերպված քաղաքականության անբաժան մաս է, Ադրբեջանում տարիներով կուտակված ու պետական աջակցությամբ համակարգված հայատ-յացության արդյունք է:

Ավելին, այդ դաժանությունները տարածվել են հայ հասարակությանը հոգեկան տառապանքներ պատճառելու, լարվածություն առաջացնելու դիտավորությամբ ու դրանով սեփական հասարակությունում գովեստների ու թը-վացյալ «հերոսության» արժանանալու համար։

Այնպես, որ պատասխանատվությունը առանձին զինվորների վրա գցելով չէ, այդ խոշտանգումների ու անմարդ-կային վերաբերմունքի ուղիղ պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են»:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика