Ռուս «խшղшղшպшհներն» шրդեն չեն шպшհпվпւմ հшյ ժпղпվրդի шնվտшնգпւթյпւնը և шրժшնապատվությունը. Վահագն Ավագյան

«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստ, որ Ռուսական «խաղաղապահները» արդեն այս պահին չեն ապահովում հայ ժողովրդի անվտանգությունը և ար-ժանապատվությունը և որ Պուտինի ու Էրդողանի խաչասերումից ծնված «երկարատև խաղաղության» հայ-տարարությունը, որը ստորագրվել է ռուսական շահերի սպասարկու Փաշինյանի կողմից բացառապես հայոց ցեղասպանության արդյունավետ իրականացման ճանապարհային քարտեզ է՝ պարտադրված հայ ժողովրդին:

Հարցը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունում ըստ սահմանադրության ստեղծված են բազմաթիվ պետական ինսիտուտներ, որոնք պարտավոր են ապահովել հայ ժողովրդի ամենաֆունդամենտալ իրավուն-քները, այդ թվում կյանքի և արժանապատվության:

Դրանցից որևէ մեկը միջազգային հանրությանը ուղերձ չի հղում, որ հայ ժողովուրդը Ռուսաստանի ու Թուր-քիայի կողմից Ադրբեջանի միջոցով տեղահանվում և ոչնչացվում է և որ ձեռք բերված եռակողմ հայտարա-րությունը իրավական որևէ հիմք չի կարող ունենալ, իսկ տեղի ունեցածը ռուս-թուրքական օկուպացիա է:
Սա հնարավորություն կտա այս հակահայկական սիամական ռուս-թուրքական զույգի դեմ արևմուտքի կողմից ճնշումներ բանեցնել և հնարավորինս մեղմել իրավիճակը:

Ինչո՞ւ է սա կարևոր: Բանը նրանումն է, որ Լավրովը մեր բոլորի անունից արևմուտքին հայտարարել ու հայտա-րարում է, որ ամեն ինչ կարգին է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները ապահովում են հայ ժողովրդի անվտանգությունն ու շահերը, այսինքն՝ մեր փոխարեն մեր իրական դրության մասին խաբում է աշխարհին և Հայաստանի պետական ինսիտուտներից որևէ մեկը համարձակություն չունի հայ ժողովրդի կյանքի ու արժա-նապատվության հանուն հրապարակային հակադրվի Լավրովին:

Հիմա եթե պետական ինսիտուտների ներկայացուցիչները կարդում են այս գրառումը՝ սկսած ԱԺ ընդիմադիր պատգամավորներից, մինչև երկրի վարչապետ և նախագահ. ինչպե՞ս եք: Նորմալ է ամեն ի՞նչ: Ինչ-որ բանի կարիք ունե՞ք: Ժինգյալով հաց կուզե՞ք»:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика