Արծրուն Հովհաննիսյանը րոպեներ առաջ մանրամասներ ներկայացրեց Արցախից․ Արցախի Հանրապետության ողջ տարածքն այլևս մարտադաշտ է․ Հրթիռահրետանային և օդային հարվածների տակ են

Արցախի Հանրապետության ողջ տարածքն այլևս մարտադաշտ է: Հրթիռահրետանային և օդային հարվածների տակ են հյուսիսից՝ հարավ,արևելքից՝ արևմուտք ընկած բոլոր բնակավայրերը:Եվ այդպես, գրեթե, ամեն օր:Սա-կայն, արդեն տեսանելի է, որ հակառակորդի բոլոր ծրագրերը, այդ թվում՝ նաև հեռահար հարվածներով ու դի-վերսիոն խմբերով ընկճել արցախահայությանը,աստիճանաբար կրախի են մատնվում:

Հայ զինվորն օր-օրի սերտելով թշնամու որդեգրած մարտավարության դասերը՝ դառնում է ստեղծված իրա-դրության տերը, ինչն զգաց-վում է, ինչպես պաշտպանական բոլոր տեղամասերում ընթացող մարտական գործողություններում, այնպես էլ դիվերսիոն խմբերի վնասազերծմանն ուղղված առճակատումներում: Այս տողերը գրում եմ ոչ թե լսածով, այլ քիչ առաջ Կարմիր շուկայի ձորակում իմ տեսածով: Այլ ճանապարհ չունենք, սա գոյապահպանության պատերազմ է և մենք դատապարտված ենք

ՀԱՂԹԵԼՈՒ:

Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика