Առա վել զգոն պետք է լինենք հատկա պես հոկտեմբերի 29-ին ու 30-ին. Արթուր Եղիազարյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին անդամ ԱրթուրԵղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.»Կա-րող է ոմանք լուրջ չընդունեն, բայց առավել զգոն պետք է լինենք հատկապես հոկտեմբերի 29-ին ու 30-ին, դրանց նախորդող ու հաջորդող օրերին, և սպասել թշնամու հանկարծակի, ոչ ստանդարտ ու անկանխատեսելի հնարավոր քայլերի։Չենք մոռանում, որ օղուզները (անատոլիական և մերձկասպյան թյուրքալեզուների թյուր-քական ծագմամբ շերտը) սիրում են ու հավատում են խորհրդանիշներին (սիմվոլներին) և ինչպես տեսնում ենք, իրենց շատ գործողություններ սկսում կամ իրականացնում են իրենց համար խորհրդանշական օրերին։

Դեռևս սեպտեմբերի 7-ին, նույն դիտարկման արդյունքում գրել էի, որ սեպտեմբերի 23-ի լույս 24-ից պետք է զգոն լինել, նոր պատերազմը կսկսի հայ-թուրքական պատերազմի 100 ամյակին, ինչն էլ, ցավոք սրտի, ճիշտ դուրս եկավ։Ինչո՞ւ եմ ուշադրություն դարձնում հենց հոկտեմբերի 29-ին ու 30-ին։

1. 1923 թվականի հոկտեմբերի 29-ը Թուրքիայի Հանրապետության ստեղծման, անկախության հռչակման օրն է։ Ինչպես գիտենք, Էրդողանն ամեն քայլափոխի փորձում է մրցել ու գերազանցել Աթաթուրքին, նրա ստեղծածը ստվերել ու իր կերպարը դարձնել առաջնային։

2. Հոկտեմբերի 29-ին՝ «Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի» հերթական նիստում, որը տե-ղի է ունենալու Բաքվում, ազդարարվելու է «Թուրանական միացյալ բանակի» ստեղծման մասին։

3. 1920 թվականի հոկտեմբերի 30-ին՝ հայ-թուրքական պատերազմի ընթացքում, գրեթե առանց դիմադրության, տեղի ունեցավ Կարսի անկումը, որը ճակատագրական եղավ Հայաստանի Հանրապետության համար…

Իհարկե, պատերազմի յուրաքանչյուր օրն էլ կարևորէ ամեն առումով, ամեն օր մաքառում ու զգոնություն է պա-հանջում, բայց կխնդրեի, որ չանտեսվեն վերոգրյալ հանգամանքները, էլ ավելի զգոն ու պատրաստ լինենք ամե-ուր թե՛ ռազմագծում, և թե՛ ռազմագծի թիկունքում…

Հատկապես Շուշին ու Ստեփանակերտը,որպես անառիկ ամրոց,խորհրդանիշ ու մայրաքաղաք՝ էլ ավելի պաշտ-պանված լինեն շրջակա տարածքներից ու օդից՝ թշնամու դիվերսիոն խմբերի ներթափանցման հնարավոր մը-տադրությունները ձախողելու ու գլխովին ջարդելու համար։ Չեմ վախեցնում, ընդհակառակը, ընդամենն ուշա-դրություն եմ հրավիրում, որ էլ ավելի զգոն ու պաշտպանված լինենք։

Արդեն այս մեկ ամսում թշնամու կողմից պատերազմական այնպիսի պատրաստված ու հագեցած գործողությու-ններ տեսանք, հայ զինվորականության կողմից այնպիսի հերոսական ու իրենց հնարավորությունները բազում անգամ գերազանցող հերոսություններ և թշնամու հարվածային ուժերը ջարդող հերոսամարտեր, տեղային աշ-խարհազորի կողմից թիկունք թափանցած թշնամական խմբերի ոչնչացման գործողություններ տեսանք ու լսե-ցինք, որ այլևս ոչինչ չի կարող վախեցնել։

Մնում է ոգին պահելով՝ այս պարտադրված պատերազմն ավարտենք հաղթանակով, Արցախի ու Հայաստանի տարածքային և ինքնիշխանության ամբողջականության պահպանմամբ՝ թշնամուն պարտադրելով վերջնական խաղաղություն։

Փառք ու պատիվ հայոց հայրենապահ ուժերին, հարգանք, խոնարհում ու հավերժ հիշատակ բոլոր անմահացած քաջորդիներին»։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика