Այս պատմությունը պատահեց,երբ ես գնացել էի հիվանդանոց՝ մորս այցելելու: Մենք բնակվում ենք Ռուսաստանի հյուսիսում։ Մեզ մոտ կանգառներում փակցնում են տարբեր հայտարարություններ՝կյանքի բարդ իրավիճակում գտնվող մարդկանց օգնելու համար, որոնցից մեկը գրավեց իմ ուշադրությունը: Իր խնդիրների առջև միայնակ կանգնած մայրը խնդրում է օգնություն և վարձու բնակարան էր փնտրում։
Ես սովորաբար ստուգում եմ նման խնդրանքները և զանգահարեցի նրան: Ես ծանոթացա տխուր, խճճված մի պատմության հետ: Աղջիկը, որի անունը Լիզա էր ավարտել էր քոլեջը, ամուսնացել սիրելով։ Ամուսինը նրա համար ամենահիանալին էր: Նրանց ընտանիքները մտերմացել, լավ ընկերներ էին դարձել: Լիզան հղիացավ, ամուսինն ուրախացավ. երեխա էր ուզում:
Բայց մոտ 4-5 ամսվա ընթացքում տղամարդը սկսեց թմրամիջոցներ օգտագործել։ Շաբաթներով ուշքի չէր գալիս: -Ամուսինս բողոքում էր ասում էր՝ինձ համար դժվար է,վախենում եմ, դու փոխվում ես, քեզ նման չես: Մեղադրում էր ինձ հղիանալու և իր երեխային այս դաժան աշխարհ բերելու մեջ:
Ես շատ էի նյարդայնանում, մի անգամ փորձեցի վերցնել «հակադեպրեսանտները», բայց փոխարենը ուժեղ հարվածեց ինձ: Պատմում է Լիզան Մի խոսքով՝ երեխան վաղաժամ ծնվեց: Իհա՛րկե,մայրն ու երեխան փրկվել են, նրանք լավ վիճակում են դուրս գրվել ծննդատնց:
Սակայն թմրանյութեր հայթհայթելու համար արված ծախսերը «կերան» բոլոր ֆինանսական պահուստները, այդ թվում նաև նրանց ծնողների:Ավելին, դուրս գրվելուց հետո երեխային անհրաժեշտ էին հատուկ կափնախարնուրդներ քանի որ լիզան չեր կարողանում կրծքով կերակրել երեխային,նաև վաղաժամ ծննդաբերությունից հետո նորաթուխ մայրիկը բուժմանկարիք ուներ:
Իսկ հայրը գնաց:Այն աստիճան,որ ամբողջովին անմեղսագիտակ վիճակումնրան տեղափոխումեն թմրամոլների բաժանմունք: Նա խրված էր պարտքերի մեջ: Երբ «նորածին»հայրիկը դուրս գրվեց հիվանդանոցից,չթողեց իր սիրելի զբաղմունքը: Եվ այդ ժամանակ Լիզան որոշում կայացրեց. երեխային վերցնել և հեռանալ ամուսնուց:Նա վախենում էր,ամուսինն անկանխատեսելի պահվածքով օտար մարդ էր դարձել:
Հավաքեց ճամպրուկները և գնաց ծնողների մոտ: Բայց այնտեղ էլ այն չէր: Ծնողները նրան չընդունեցին: Եթե կինը լքում է ամուսնուն, ապա նա այլևս դուստր չէ իր ծնողների համար: Եվ նրան վռնդեցին: Ի դեպ, սկեսուրն ու սկեսրայրը նույնպես վռնդեցին աղջկան նորածնի հետ:
Նա այլևս նրանց հարսնչէ,քանի որ նա լքելէ իրենց որդուն՝իր ամուսնուն՝թողնելով ծանր կացության մեջ:Եվ, ընդհանրապես, բարոյական պատասխանատվությունից զուրկ կին, որն ակնկալում էր ապրուստադրամ (ալիմենտ) ստանալ:
Մի խոսքով՝ բոլոր հարազատների համար նա մեղավոր էր, ո՛չ դուստր, ո՛չ հարս, ո՛չ կին: Ամուսինը նրան մեղադրում էր «մեղանչելու»մեջ,և նրա բոլոր խնդիրների արմատը կինն էր: Եվ նա ամուսնալուծության հայցով դատարան դիմեց և ուժերի ներածին չափով օգնություն խնդրեց:
Նա ամուսնացել է ծնողների տնից,իր բնակարանը չունի: Հղիացել է և մի կերպ է համալսարանն ավարտել: Աշխատանքային փորձ չունի, իսկ առողջական խնդիրներով փոքրիկ երեխան նվեր չէ: Հարազատները երես թեքեցին: Ավելին, դատարանը ընդհամենը 2500 ռուբլի ալիմենտ նշանակեց:
Մի խոսքով՝դեռ ապրումէ իր ընկերուհու տանը,բայցիրեն սեփական բնակարանէ պետք,բառիսուղիղ իմաստով՝ ընդհանրապես փող չունի:Ես ստուգեցի տեղեկությունները,խոսեցի նրա հետ հեռախոսով և անձամբ փոխանցեցի իմ օգնությունը: Իմ դիմաց կանգնած էր մի նիհարիկ, պարզ աղջիկ, որի խոշոր աչքերի տակ կապտուկներ կային:
Նա շատ գոհ էր մթերքներով լի պայուսակի,իր և երեխայի հագուստի, դեղորայքի և համեստ դրամական օգնության համար: Եվ նաև նրա համար,որ իրեն ճանապարհեցի մեքենայով:Ես գրում եմ այս պատմությունը գրեթե 2 տարի անց, և իսկապես հույս ունեմ, որ նա հաղթահարել է բոլոր դժվարությունները: