Բարակ շղարշանման վարագույրներն և հաստ կտորից անթափանց վարագույրները տարբեր, բայց հատուկ խնամք են պահանջում։ Positive-ը այսօր կպատմի, թե ինչպես է պետք պահպանել տյուլը մաքուր և գեղեցիկ՝ նվազագույն ժամանակ և նյարդեր ծախսելով։
Ինչպես լվանալ տյուլը
- Թրջեք տյուլը 35-40 ջերմաստիճանի ջրում, ավելացրեք մոտ կես կիլոգրամ աղ։ Այն կփափկացնի կտորը և կհանի դեղնությունն ու կեղտը։ Այսպես թողեք 1-1,5 ժամ։
- Ողողեք տյուլը գոլ ջրում։ Հիշեք, որ բարակ, սպիտակ կտորների դեպքում չի կարելի տաք ջուր օգտագործել։
- Թասի մեջ կրկին գոլ ջուր լցրեք և սպիտակեցնող փոշի ավելացրեք։ Լվացեք տյուլը, ողողեք, բայց մի քամեք։ Կրկին գոլ մաքուր ջուր լցրեք, քացախ ավելացրեք, 1 ճ.գ. մեկ լիտր ջրին. սա նրա համար է, որ տյուլը պսպղա։
- Կրկին միևնույն ջերմաստիճանի նոր ջուր լցրու, ջրի մեջ լողակ ավելացրու, այնպես, որ ջուրը թեթև երկնագույն երանգ ստանա։ Սրա արդյունքում տյուլը ճերմակափայլ կդառնա։
Լվանալու այս տարբերակը հատկապես հարմար է հին, արդեն դեղնած վարագույրների համար։ Բայց եթե այն համեմատաբար նոր է, ապա առաջին կետից հետո այն կարելի է լվացքի մեքենա ուղարկել. միայն թե այն հատուկ տոպրակով լվացեք, որպեսզի չվնասվի։ Դելիկատ լվացքի ռեժիմը միացրեք 30 աստիճանի տակ։ Լվանալուց հետո տյուլը թափ տվեք (չքամեք) և միանգամից կախեք քիվից հենց այդ դիրքով չորանալու։