Գայթակղի՞չ, համե՞ստ, թե՞ խելացի.․․ ահա, թե ում են սիրահարվում տղամարդիկ՝ ըստ Կենդանակերպի նշանի

Positive-ը ներկայացնում է՝ ինչպիսի կնոջ հանդեպ թուլություն ունեն Կենդանակերպի տարբեր նշանների ներկայացուցիչները:

1. ԽոյԱյս տղամարդիկ անտարբեր չեն հետաքրքիր և ոչ օրդինար կանանց հանդեպ, ովքեր առանձնանում են կա՛մ վառ արտաքինով, կա՛մ սուր մտքով: Խոյերը դժվար թե «գորշ մկնիկների» կողմը նայեն, նրանց ընտրյալը պետք է յուրահատուկ լինի:

2. ՑուլՑուլերը բնույթով էսթետ են, ուստի նրանց համար շատ կարևոր է, որ իրենց ընտրայլը և՛ աչք շոյի, և՛ կարողանա զրույց վարել: Ըստ նրանց՝ կպչուն հիմարիկները միայն մարմնական հաճույքների համար են պիտանի:

3. ԵրկվորյակՀաճախ սիրահարվում են ազատասեր, անկախ աղջիկների, որոնց հետաքրիքր չէ հասարակական կարծիքը և ովքեր չեն վախենում ցույց տալ իրենց իրական դեմքը: Այս նշանի ներկայացուցիչների իդեալական ընտրյալն էպատաժային և էքստրավագանտ է, ում խելքը և արտաիքնը հաճախ երկրորդական դեր են խաղում:

4. ԽեցգետինՍովորաբար նախընտրում են համեստ և տնային աղջիկներին: Բայց եթե Խեցգետինը սիրուհի ունենա, նա շլացուցիչ գեղեցկուհի կլինի, ում տեսնելիս կհիանան բոլորը:

5. ԱռյուծԱռյուծները շատ են սիրում, երբ աղջիկները հիանում են իրենց արժանիքներով, հենց այդպիսիներին են սիրահարվում: Առյուծի ընտրյալը չպետք է նրան գերազանցի ո՛չ ինտելեկտով, ո՛չ արտաքինով: Այս նշանի ներկայացուցիչ տղամարդկանց համար կարևոր է ամեն ինչում ամենա-ամենան լինել:

6. ԿույսԱյս տղամարդկանց լքում են ծայրահեղությունների պատճառով: Նրանք գլուխը կորցնում են վճռական կամ ինտելեկտուալ կանանց համար:

7. ԿշեռքԱյս տղամարդկանց համար կարևոր է արտաքինը, թեև նրանց համար գեղեցկությունը հեռու է ընդունված չափանիշերից: Նրանց համար ինտելեկտը նույնքան կարևոր է, որքան խարիզման և ներքին էությունը:

8. ԿարիճՀաճախ սիրահարվոմ են կնոջ, ով հիշեցնում է աղջկան, ում իրենք սիրահարված էին մանկապարտեզում կամ ավագ դպրոցում: Այս դեպքում գեղեցկությունը դեր չի խաղում: Կարիճների համար իսկական աֆրոդիզիակ են անմատչելիությունը և խորհրդավորությունը:

9. ԱղեղնավորՍովորաբար սիրահարվում են կա՛մ իրենց ճշգրիտ նմանակին, կա՛մ փխրուն նուրբ աղջիկների, ովքեր չեն կարողանա ապրել առանց իրենց պաշտպանության, աջակցության և հոգածության: Երկրորդ դեպքում ինտելեկտի առկայությունը երկրորդական է:

10. ԱյծեղջյուրՇատ անկախ և ազատասեր անձինք են, ովքեր մինչև վերջ դիմադրում են իրենց զգացմունքներին՝ չցանկանալով ոչ ոքից կախված լինել: Հիմնականում ընտրում են հաջողակ, ուժեղ և ինքնաբավ կանանց, ովքեր ամուր կանգնած են ոտքերի վրա և շատ ձեռբերումներ ունեն:

11. ՋրհոսԹուլություն ունեն ուժեղ աղջիկների հանդեպ, ովքեր կարող են իրենք իրենց մասին հոգ տանել, ճկուն կերպով հաղթահարում են կյանքի բոլոր խնդիրները: Այս դեպքում ընտրյալի արտաքինն առանձնակի դեր չի խաղում, ինչը չես ասի ինտելեկտի, հանդուրժողականության և ներելու պատրաստակամության մասին: Ջրհոսի համար շատ կարևոր է, որ իր կինը չսահմանափակի իր ազատությունը, կարողանա ճիշտ ժամանակին իրեն հանգիստ թողնել:

12. ՁուկԱնտարբեր չեն ժպտադեմ, գեղեցիկ և բաց աղջիկների հանդեպ, ովքեր չեն վախենում առաջին քայլն անել: Գնահատում են իրենց ընտրյալի ինքնուրույնությունը և ցանկացած թեմայով զրույց վարելու ունակությունը: Հաճախ սիրահարվում են կանանց, ովքեր շատ երկրպագուներ ունեն, կարող են հավատարիմ մնալ իրենց երկրորդ կեսին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика