Մայոնեզով պատրաստվող նրբաբլիթներ

Եթե նրբաբլիթների կատարյալ բաղադրատոմս եք փնտրում,ապա Positive-ի այսօրվա առաջարկը հենց ձեզ համար է։ Այսօր միասին կպատրաստենք մայոնեզով և ձվով նրբաբլիթներ, որոնք երբեք չեն պատռվում, ավելի նուրբ են, քան կաթով պատրաստվողները։ Այս բլիթները կարելի է ուտել ջեմով, մեղրով կամ մուրաբայով, իսկ եթե քաղցր չեք սիրում, խմորի մեջ շաքարավազ մի ավելացրեք։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 0,5 լ․ գոլ ջուր
  • 9 ճ․գ․ ալյուր
  • 2 ճ․գ․ մայոնեզ
  • 2 ձու
  • 2 ճ․գ․ շաքարավազ
  • 15 գր․ վանիլային շաքարավազ
  • 2 ճ․գ․ բուսայուղ
  • Մի պտղունց աղ

Պատրաստման եղանակը

  1. Միասին հարեք մայոնեզը, ձվերը, շաքարավազը, աղը և վանիլային շաքարը։
  2. Ավելացրեք գոլ ջուրն ու մաղած ալյուրը։ Լավ խառնեք, որ գնդեր չմնան և լցրեք բուսայուղը։ Թողեք խմորը 30 րոպե հանգստանա։
  3. Թավային միայն ամենասկզբում բուսայուղ քսեք և միջին բարձրության կրակին դրեք։
  4. Խմորը լցրեք, ինչպես սովորական նրբաբլիթների դեպքում, ամեն կողմից 1-2 րոպե եփեք։
  5. Մատուցեք տաք նրբաբլիթները ջեմով, մեղրով կամ մուրաբայով։ Բարի ախորժակ։
Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика