Երբ ծնողները հրաժարվեցին իրենց որդուց, նրան սկսեց խնամել իր տատիկը. տեսեք, թե ինչպես փոքրիկը շնորհակալություն հայտնեց նրան

Այս պատմությունը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Պանամա-Սիթի քաղաքում: Տեղի քահանա Ջոն Ռ. Ռեմզին եկեղեցու մոտ ցածր դասարանի մի աշակերտի հադիպեց: Երեխան քահանայից ծաղիկ խնդրեց և բացատրեց, թե ինչի համար է այն իրեն պետք:

Տղայի խոսքերը շատ հուզեցին քահանային:Կատարելով տղայի խնդրանքը՝Ջոն Ռ.Ռեմզին որոշեց կիսվել այդ պատմությունով ուրիշների հետ: Նա հրապարակեց այդ հուզիչ պատմությունը իր Facebook-ի էջում, որը բուռն արձագանքների արժանացավ, և մի քանի օրերի ընթացքում հազարավոր «like»-եր հավաքեց և տարածվեց աշխարհով մեկ:

«Մի օր, երբ ես գնում էի կիրակնօրյա ծառայության, ինձ մոտեցավ անծանոթ մի տղա: Նա 10 տարեկանից մեծ չէր երևում: Ինձ բարևելով՝ նա հարցրեց. «Ներեցեք, պարոն, ի՞նչ եք պատրաստվում անել այդ ծաղկի հետ»:

Սկզբում ես նույնիսկ չհասկացա,թե ինչի մասին է խոսքը:Միայն մի քանի վայրկյան հետո ես հասկացա,որ նա հետաքրքված էր կրծքիս ամրացված ծաղիկով,բուտոնիերկայով:«Դու սա՞նկատի ունես»,-հարցրեցի տղային՝մատնացույց անելով կոստյումիս ամրացված ծաղիկը:«Այո,պարոն:Եթե դուք պատրաստվումեք դեն նետել այն,ապա չեք կարող այն ինձ տալ», պատասխանեց տղան: Ես ասացի, որ մեծ սիրով այն կտամ իրեն, եթե նա ասի, թե ինչի համար է այն իրեն պետք:

«Ես պատրաստվումեմ այն նվիրելիմ տատիկին:Իմ հայրիկն ու մայրիկը անցյալ տարի ամուսնալուծվելեն:Սկզբում ես ապրում էի մայրիկիս հետ:Բայց հետո նա նորից ամուսնացավ և ինձ ուղարկեցհայրիկիս մոտ ապրելու:Ես մի փոքր ապրեցի հայրիկիս հետ, բայց նա ժամանակ չուներ ինձ դաստիարակելու, խնամելու: Այդ պատճառով էլ ես տեղափոխվեցի տատիկիս մոտ:

Տատիկս շատ բարի է իմ նկատմամբ: Նա ինձ համար համեղ ուտելիքներ է պատրաստում և հոգ է տանում իմ մասին: Նա այնքան բարի է, որ ես դրա համար ցանկանում եմ նրան ծաղիկ նվիրել», — պատասխանեց տղան: Երբ տղան ավարտեց խոսքը, իմ աչքերում արցունքներ հայտնվեցին, և ես դժվարությամբ էի կարողանում խոսել: Ես առանձնացրեցի ծաղիկն իմ կոստյումից և ցանկանում էի տալ տղային, սակայն փոշմանեցի:

Ես նայեցի տղայի աչքերի մեջ և ասացի. «Սրանք՝ երբևէ իմ լսած ամենահաճելի խոսքերն էին: Ես չեմ կարող տալ քեզ այս ծաղիկը: Բայց եկեղեցում՝ ամբիոնի կողքին, մի հսկայական գեղեցիկ ծաղկեփունջ կա: Խնդրում եմ, այն կարող ես վերցնել: Քանի որ քո տատիկն ամենալավին է արժանի»:

Տղան սկզբում շփոթվեց,իսկ հետո ինձ շնորհակալություն հայտնեց և ասաց.«Ինչպիսի հիանալի օրէ:Ես մեկ ծաղիկ խնդրեցի, իսկ փոխարենը մեծ ծաղկեփունջ ստացա»: Ջոն Ռեմզիի պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ բարի գործ անելը հեշտ է և հաճելի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика