Քիչ հայտնի աղոթք Էկզյուպերիից, որ պետք է կարդան բոլորը

Positive-ը ներկայացնում է աղոթք, որն Անտուան դե Սենտ-Էկզյուպերին գրեց իր կյանքի ծանր պահերից մեկին: Այն հիշեցնում է շատ կարևոր բաների մասին և խորապես հուզում է հոգին և միտքը:

Աստված իմ, ես խնդրում եմ ոչ հրաշքների մասին, այլ ամեն օրվա ուժի մասին: Ինձ փոքր քայլերի արվեստը սովորեցրու: Ինձ ուշադիր և հնարամիտ դարձրու՝ առօրյայի գորշության մեջ հայտնագործությունների և փորձի վրա ժամանակին կանգ առնելու համար, որոնք ինձ հուզեցին:

Ինձ սովորեցրու կյանքիս ժամանակը ճիշտ տնօրինել: Ինձ նվիրիր նուրբ հոտառություն՝ առաջնայինը երկրորդականից տարբերելու համար:

Ես խնդրում եմ զսպվածության և չափի ուժի մասին, որպեսզի կյանքում չշփոթվեմ և չսահեմ, այլ խելամտորեն ծրագրեմ օրվա ընթացքը, կարողանամ տեսնել բարձունքները և հեռուները և գոնե երբեմն ժամանակ գտնեմ արվեստը վայելելու համար:

Ինձ օգնիր հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնություն լինել: Ո՛չ անցյալի մասին երազանքները, ո՛չ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ այստեղ և հիմա լինել և այդ րոպեն ընկալել որպես ամենակարևորը:

Ինձ պահպանիր միամիտ հավատից, որ կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Ինձ նվիրիր հստակ գիտակցումը, որ դժվարությունները, պարտությոնները, անկումները և անհաջողություններն ընդամենը կյանքի բնական բաղադրիչն են, որոնց շնորհիվ՝ մենք աճում և հասունանում ենք:

Ինձ հիշեցրու, որ սիրտը հաճախ վիճում է խելամտության հետ: Ինձ անհրաժեշտ պահին ուղարկիր մեկին, ում քաջությունը կհերիքի ինձ ասելու ճշմարտությունը, բայց այն սիրելով ասելու: Ես գիտեմ, որ շատ խնդիրներ լուծվում են, եթե ոչինչ չձեռնարկել, ուստի ինձ համբերատարություն սովորեցրու:

Դու գիտես՝ մենք որքան շատ ունենք ընկերության կարիք: Ինձ թույլ տուր արժանի լինել այդ ամենահրաշալի և նուրբ Ճակատագրի Նվերին: Ինձ հարուստ երևակայություն տուր անհրաժեշտ պահին, անհրաժեշտ ժամանակ, անհրաժեշտ վայրում, լուռ թե խոսելով ինչ-որ մեկին անհրաժեշտ ջերմությունը նվիրելու համար:

Ինձ դարձրու «ամենաներքևում» գտնվող մարդկանց հասնել կարողացող մարդ: Ինձ պահպանիր կյանքում ինչ-որ բան բաց թողնելու վախից: Ինձ տուր ոչ այն, ինչ ես իձ ցանկանում եմ, այլ այն, ինչ ինձ իսկապես անհրաժեշտ է:

Ինձ սովորեցրու փոքր քայլերի արվեստը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика