Մի քանի ամիսների ընթացքում կահույքի վրա տարբեր հետքեր և քերծվածքներ են հայտնվում, որոնցից գրեթե անհնար է ազատվել՝ առանց կահույքի արտաքին տեսքը վնասելու: Սակայն կահույքի տեսքը կարելի է վերականգնել բնական միջոցներով:
Սփրեյ՝ կահույքի վերականգնման համար
Դրա համար ձեզ անհրաժեշտ են
- շիշ
- ձիթապտղի յուղ
- քացախ
- կիտրոնի հյութ
Օգտագործման եղանակը
1. 180 մլ ձիթապտղի յուղ լցրեք շշի մեջ: Գումար մի խնայեք որակով յուղ գնելու համար:
2. 60 մլ քացախ ավելացրեք:
3. 10 մլն կիտրոնի հյութ ավելացրեք:
4. Փակեք շիշը և խառնեք:
5. Ստացվածը կարող եք օգտագործել մոտ մեկ ամիս: Կահույքը մաքրելու համար օգտագործեք մաքուր և չոր սպունգ: