Ցանկանո՞ւմ եք այնպիսի ուտեստ պատրաստել, որ թե երեխաները հաճույքով ուտեն, թե՝ մեծերը։ Դե ուրեմն կարտոֆիլային տորթը ապուխտի և պանրի միջուկով, որն այսօր առաջարկում է Positive-ը, հենց այն է, ինչ դուք փնտրում էիք։
Անհրաժեշտ բաղադրիչներ
- Կարտոֆիլ – 8 հատ
- Ձու – 2 հատ
- Կաթ – 0,5 բաժակ
- Պանիր – 100 գրամ
- Աղ, սև պղպեղ – ըստ ճաշակի
- Մաղադանոս – մեկ փունջ
- Ձիթայուղ – 2 ճ.գ.
- Սերուցք – 1 բաժակ
- Ապուխտ – 250-300 գրամ
- Մշկընկույզ – 1 թ.գ.
Պատրաստման եղանակը
- Մաքրեք կարտոֆիլը, կտրատեք բարակ կլորակներով (0,5սմ)։
- Կարտոֆիլը դրեք ջեռոցի տապակի վրա, վրան ձիթայուղ լցրեք, աղ և պղպեղ արեք և դրեք 180°С տաքացված ջեռոցը՝ 10 րոպեով։
- Հարեք ձվերը, ավելացրեք կաթն ու սերուցքը, աղ, պղպեղ և մշկընկույզ ավելացրեք։
- Կարտոֆիլը տապակի միջից տեղափոխեք կլոր տարրայի մեջ՝ հատակին և պատերին շարեք։ Վրայից ապուխտի բարակ շերտեր դրեք և քերած պանիր լցրեք։ Այսպես շարունակեք դասավորել մթերքները։ Պանիրը պետք է վերջին շերտը լինի։
- Կարտոֆիլային տորթի վրա լցրեք ձվա–կաթնային խառնուրդը։ Վրայից դրեք նախօրոք մի կողմ դրված կարտոֆիլի կլորակները։ Եփեք ջեռոցում 40 րոպե 180 աստիճանի տակ։ Այնուհետև ձևամանի պատերը բացեք և ևս տասը րոպեով դրեք ջեռոցը, մինչև կարտոֆիլը ոսկեգույն–շագանակագույն կդառնա։
- Վրայից մանրացված կանաչի լցրեք և մատուցեք։