Ինչպես արագ երկարեցնել եղունգները. օգտակար խորհուրդներ

Մենք կարող ենք օրեր շարունակ չմտածել մեր եղունգների խնամքի մասին, բայց երբ մոտենում է որևէ միջոցառում, կաշվից դուրս ենք գալիս դրանք արագ երկարեցնելու եւ տեսքի բերելու համար:

Հետևեք մի քանի խորհուրդներին, որպեսզի եղունգներն աճեն արագ և չկոտրվեն:

Սահմանափակեք քիմիական նյութերի հետ մատների շփումը: Լվացքի փոշիները, լվացող հեղուկները, կենցաղային քիմիական իրերը բացասաբար են ազդում Ձեր եղունգների վրա: Քիմիական նյութերը կարող են ոչ միայն դանդաղեցնել եղունգների աճը, այլև դարձնել դրանք դյուրաբեկ: Եղունգները երկարեցնելու համար անհրաժեշտ է օգտագործել ռետինե ձեռնոցներ:

Ստեղծեք հարմար ձեւ Ձեր եղունգների համար: Ճիշտ և հարմար ձև ունեցող եղունգները անհարմարություն չեն ստեղծում իրերի հետ շփվելիս: Ճիշտ ձևը նպաստում է եղունգների աճին: Դրա համար օգտագործեք մանր հատիկներով խարտոցներ: Ցանկալի կլինի օգտագործել ապակե կամ թղթե խարտոց: Մետաղյա խարտոցները վատագույն տարբերակն են:

Խոնավացրեք եղունգների շուրջ եղած մաշկը: Խոնավեցումը շատ կարևոր փուլ է, որը չի կարելի անտեսել: Եղունգների շուրջ առողջ մաշկը հիմքն է արագ աճող եղունգների: Խոնավեցման համար կարելի է օգտագործել տարբեր կրեմներ, նաև բնական յուղեր:

Եղունգների աճի համար հատուկ լաքեր օգտագործեք: Հատուկ լաքի օգտագործումը ամենահեշտ գործընթացներից մեկն է: Դրանք անգույն լաքեր են, որոնք նպաստում եղունգների արագ աճին:

Վիտամիններ. եղունգների աճի արագությունը կախված է վիտամինների քանակից, որոնք մենք ամեն օր ստանում ենք: Եթե օրգանիզմում որևէ վիտամինի պակաս կա, ապա ոչ մի միջոց չի օգնի Ձեր եղունգներին արագ աճելուն: Առավել անհրաժեշտ վիտամիններն են՝ A-ն, B-ն, C-ն:

Կան նաև մի քանի ժողովրդական միջոցներ եղունգների արագ աճի համար:

  1. Ամենօրյա լվացումներ ծովային աղաջրում:
  2. Յոդ: Յոդը կարելի է քսել եղունգներին կամ ավելացնել ջրի մեջ: Այն լավագույն միջոցներից է:
  3. Ձիթապտղի ձեթով դիմակները ևս շատ օգտակար են:
  4. Մեղրամոմ: Տաք մեղրամոմը քսեք եղունգներին, սպասեք՝ սառչի, և թողեք այդպես ամբողջ գիշերը:
Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика