Որոշ մարդկանց բախտը սիրո մեջ պաթոլոգիկ կերպով չի բերում։ Կարծես թե ամեն բան նորմալ է՝ և արտաքինը, և շրջապատը, սակայն անձնական կյանքը ոչ մի կերպ չի դասավորվում։ Ի՞նչ անել։ Առաջին հերթին ուշադրություն դարձրեք ինքներդ ձեզ վրա։ Ամենայն հավանականությամբ պատճառը հենց ձեր մեջ է։
Positive-ը մի քանի կետ է ներկայացնում, որոնք, հնարավոր է, խանգարում են ձեզ կառուցել անձնական կյանքը։
- Դուք չափազանց շատ բան եք պահանջում ձեր զուգընկերոջից։
- Դուք ապրում եք «Սիրիր ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ» սկզբունքով
- Ձեզ թվում է, որ «ձեր մարդը» ձեզ անմիջապես կմոտենա և ամեն բան հենց սկզբից իդեալական կերպով կդասավորվի։
- Դուք միշտ սխալ մարդու եք ընտրում։
- Դուք ուշադրություն չեք դարձնում արժանավոր տղամարդկանց վրա։
- Դուք կրկնում եք նախկին հարաբերությունների սխալները։
- Ձեզ թվում է, թե սիրող մարդը պետք է իմանա, թե ինչ եք դուք ուզում։ Միշտ։
- Դուք նոր հարաբերությունների ժամանակ չունեք։
- Դուք պարզապես ցանկություն չունեք։