Բիսկվիթային տորթ յոգուրտով

Այսօր Positive-ի հետ մի աննկարագրելի համեղ տորթ կպատրաստենք։ Այն ոչ միայն համեղ է, այլև շատ գեղեցիկ։ Տորթը մենք զարդարելու ենք «մեղուներով», որոնք մեր գարնանային սեղանին առանձնակի ջերմություն և ժպիտ կպարգևեն։

Բաղադրիչներ բիսկվիթի համար

  • 2 ձու
  • ½ բաժակ շաքարավազ
  • ½ բաժակ ալյուր
  • ½ լիմոնի քերուկ

Ծիրանի ժելեի բաղադրիչները

  • 500 գր․ ծիրան
  • 2 տուփ ծիրանի ժելե (500 գր․)
  • 2 ճ․գ․ շաքարավազ

Յուգուրտի շերտի բաղադրիչները

  • 1 տուփ ժելատին
  • 1 լիտր բնական յոգուրտ
  • 1 բաժակ շաքարի փոշի

Զարդարելու համար

  • 100 գրամ սև շոկոլադ
  • 50 գր․ սպիտակ շոկոլադ
  • 10 գր․ նուշի թերթիկներ

Պատրաստման եղանակը

1. Բիսկվիթի համար հարեք ձվերը շաքարավազի հետ, աստիճանաբար ավելացրեք ալյուրն ու լիմոնի քերուկը։ Պատրաստի խմորը լցրեք ձևամանի մեջ՝ նախօրոք յուղաթուղթ փռելով։ Բիսկվիթը պատրաստ կլինի 20-30 րոպեից։

2. Ժեկեի համար․ Ծիրանները երկու կես արեք, մի քանի կեսը պահեք զարդարելու համար, 3 բաժակ ջուր եռացրեք, ավելացրեք շաքարավազն ու ծիրանները, եփեք մոտ 3 րոպե։ Երկու տուփ ժելեի վրա մեկ բաժակ ջուր լցրեք, ավելացրեք ժելատինը, լցրեք այս լուծույթը եփված ծիրանների վրա և լավ խառնեք։ Մեկ բաժակ ժելեն թողեք զարդարելու համար։

3. Հիմա վերցրեք բիսկվիթից մի քիչ փոքր տրամագծով ձևաման։ Ձևամանի մեջ լցրեք ապագա ժելեն, ծիրանները շրջած շարեք վրան և թողեք լրիվ սառչի։ Ձևամանի մեջ, որում խմորն է թխվել, նորից յուղաթուղթ փռեք, մեջտեղում դրեք բիսկվիթը, վրան պատրաստի ժելեն։ Որպեսզի ժելեն կարողանաք հեշտությամբ դնել խմորի վրա, ժելեի ամանը մի քանի րոպեով տաք ջրի մեջ մտցրեք։

4. Յոգուրտի շերտի համար․ Սկզբում ժելատինը լուծեք 50 մլ․ տաք ջրի մեջ, ավելացրեք շաքարի փոշին, լավ խառնեք և ավելացրեք ժելատինը։ Յոգուրը սառեցրեք սառնարանում։ Հենց որ այն սկսի սառչել, յոգուրտը լցրեք բիսկվիթով և ժելեով ձևամանի մեջ։ Տորթը գրեթե պատրաստ է, այն երեք ժամով դրեք սառնարանը։

5. Զարդարելու համար․ Միկրոալիքային վառարանում հալեցրեք շոկոլադը և դրեք պոլիէթիլենային տոպրակների մեջ։ Ծայրից կտրեք, որպեսզի շոկոլադը բարակ ծորա։ Ծիրանների կեսերի վրա շոկոլադով գծեր և քթիկ նկարեք, սպիտակ շոկոլադոց աչքեր։ Թևերի համար կտրվածքներ արեք և դրեք նուշի թեթրիկները։ Մեղուները պատրաստ են։

6. Տորթը հանեք սառնարանից, վրայից լցրեք բաժակի մեջ սառած ժելեն և վրայից տեղավորեք մեղուներին։ Նորից դրեք սառնարանը, որպեսզի ժելեն վերջնական սառչի։ Տորթը պատրաստ է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика