Մեկ տարվա ընթացքում տղամարդը կարող է 1000 անցանկալի հղիություն առաջ բերել․ 44-ամյա ամերիկուհին հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ

Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե մարդկությունը 100 տարի հետ է վերադարձել, երբ կանայք ակտիվորեն պայքարում էին իրենց իրավունքների համար։ Այսօր փաստացի նույն բանն է տեղի ունենում, միայն թե մի տարբերությամբ․ նրանք պայքարում են մի բանի համար, ինչն արդեն ունեն։

Հիմա այն ժամանակներն են, երբ ամենանվաստացած և անիրավունք դասակարգը միջին վիճակագրական սպիտակ տղամարդն է։

44-ամյա ամերիկուհի Գաբրիել Բլերն իր Թվիթերում գրառում է կատարել, որի մասին այսօր կպատմի Positive-ը, որտեղ անցանկալի հղիության ողջ պատասխանատվությունը տղամարդու ուսերին է դրել։ Նրա կարծիքով, նրանք բացարձակ շահագրգռված չեն կանխելու այն, ինչպես նաև նրանց չի հետաքրքրում կնոջ առողջությունը։

Կինը համոզված է, որ տղամարդիկ հետաքրքրված չեն աբորտների թվի նվազմամբ և նրանց չեն հուզում հակաբեղմնավորիչների կողմնակի ազդեցությունները:

«Ես վեց երեխաների մայր եմ և մորմոն եմ։ Ես լավ գիտեմ աբորտների, կրոնի և նման բաների հետ կապված փաստարկները։ Ես լսել եմ տղամարդկանց ելույթները կանանց վերարտադրողական իրավունքների մասին և համոզված եմ, որ տղամարդիկ իրոք բացարձակ շահագրգիռ չեն աբորտները դադարեցնելու հարցում»։

Այնուհետև Գաբրիելը գրում է, որ կինը ամսական 2 օր կարող է հղիանալ, այսինքն տարեկան 24 օր։ Բացի այդ, կնոջ մոտ տարիքի հետ մայրանալու հավանականությունը պակասում է, այն դեպքում, երբ տղամարդու մոտ երեխա ստեղծելու ունակությունը պահպանվում է ողջ կյանքի ընթացքում։ «Տեսականորեն մեկ տղամարդը կարող է 1000+ անցանկալի հղիություն առաջ բերել մեկ տարվա ընթացքում»,- ասում է հեղինակը։

Միևնույն ժամանակ Գաբրիելը նշում է, որ հակաբեղմնավորիչները XX դարի լավագույն հայտնագործությունն է համարում, սակայն ընդգծում է, որ դրանք վնասում են կնոջ օրգանիզմին։ Իսկ բացի կողմնակի ազդեցություններից, սպառողներին վանում է դրանց գինը, բժշկի գնալու անհրաժեշտությունը և դեղամիջոցի անհասանելիությունը որոշ դեպքերում։

Սակայն ամերիկուհուն ամենից շատ զայրացնում է այն փաստը, որ տղամարդիկ հրաժարվում են պահպանակներ օգտագործել։ Դրանք էժան են և հասանելի, բայց տարբեր պատճառներից ելնելով, հիմնականում անձնական, նրանք դրանցից հրաժարվում են։

Այս գրառումն իհարկե թեժ կրքեր բորբոքեց և վեճերի առիթ տվեց։ Հիմնականում բոլոր կանայք համաձայն էին Գաբրիելի հետ, իսկ բոլոր տղամարդիկ վրդովվում էին նման հայտարարություններից։

Իսկ մենք կարծում ենք, որ անցանկալի հղիության ողջ մեղքը տղամարդու վրա բարդելն առնվազն անպատասխանատվություն է։ Բացի այդ, նման դիրքորոշումը համահարթեցնում է կնոջ իրավունքներն ու նրա դերը հարաբերություններում, նրան սովորական զոհ դարձնելով, և հենց այդպիսի կերպարի դեմ են պայքարում ժամանակակից ֆեմինիստուհիները։ Որոշումը երկուսն են ընդունում և դա փաստ է, մնացած ամեն ինչի համար քրեական պատասխանատվություն է նախատեսված, իսկ եթե կինը գիտակցված գնում է նման քայլի, ապա այստեղ խոսելու բան էլ չկա։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика