Բոլոր կենդանինեը հավասար են, բայց որոշ կենդանիներ ավելի հավասար են, քան մյուսները

Այսօր Positive-ը ներկայացնում է բռնատիրական ռեժիմների մասին հակաուտոպիական վեպերի հեղինակ Ջորջ Օրուելի մարգարեական ասույթները, որոնք մեր օրերում կրկին տագնապալի երանգներ են ստանում։

  1. Համընդհանուր ստի ժամանակներում ճիշտը խոսելը ծայրահեղականություն է։
  2. Բոլոր կենդանինեը հավասար են, բայց որոշ կենդանիներ ավելի հավասար են, քան մյուսները։
  3. Զանգվածները երբեք չեն ապստամբում իրենք իրենց և երբեք չեն ապստամբում այն պատճառով, որ կեղեքված են։ Ավելին, նրանք չեն էլ գիտակցում, որ կեղեքված են, քանի դեռ նրանց համեմատելու հնարավորություն չեն տվել
  4. Իշխանությունը միջոց չէ, այն նպատակ է։ Բռնակալին կարգում են ոչ թե նրա համար, որ նա պահպանի հեղափոխությունը, հեղափոխությունն իրականացնում են ոչ թե նրա համար, որ բռնատիրություն հաստատեն։ Ճնշումների նպատակը ճնշումներն են։ Կտտանքների նտպատակը՝ կտտանքները։ Իշխանության նպատակը՝ իշխանությունը։
  5. Մեր հասարակության մեջ նրանք, ովքեր ամենալավն են իրազեկված տեղի ունեցողի մասին, ամենաքիչն են կարողանում տեսնել աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կա։ Մի խոսքով, որքան շատ են հասկանում, այնքան շատ են երևակայությունները. որքան խելացի են, այնքան խելապակաս են։
  6. Մարդիկ կարող են երջանիկ լինել միայն մի պայմանով, եթե նրանք երջանկությունը կյանքի նպատակ չեն համարում։
  7. Հայրենասիրությունն իր բնույթով ագրեսիվ չէ ոչ ռազմական, ոչ էլ մշակութային առումով։ Նազիոնալիզմը սակայն անբաժան է իշխանության ձգտումից։
  8. Երբ խաբում եք ինքներդ ձեզ՝ կարծելով, թե ինչ-որ բան եք տեսնում, ենթադրում եք, որ բոլորն էլ տեսնում են նույնը:
  9. Անգործունակ պետությունը վաղ թե ուշ պարտվում է, իսկ գործունակությունը չի կարող հիմնվել պատրանքների վրա: Բացի այդ, գործունակ լինելու համար անհրաժեշտ էր դասեր քաղել անցյալից, նշանակում է՝ բավական ճշգրիտ գաղափար ունենալ այն մասին, թե ինչ է եղել անցյալում:
  10. Տհաճ մարդուն ժայռից հրելը ոչ մի խնդիր չի լուծում:
Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика