7 անմեղ ախտանիշ, որոնց հետևում լուրջ հիվանդություններ են թաքնված

Positive-ը ներկայացնում է 7 անմեղ ախտանիշ, որոնց հետևում լուրջ հիվանդություններ են թաքնված:

1. Կցկտուր ձեռագիր

Երբ տառերը թղթի վրա ուղիղ և սահուն չեն ստացվում, դա Պարկինսոնի հիվանդության վաղ նշաններից է: Նշաններից է նաև, երբ տառերը փոքրանում և իրար ավելի կիպ են մոտենում:

2. Մաշկի թերություններ

Եթե մաշկը դարձել է ավելի կոշտ և կարծես ավելի հաստ շոշափելիս, հնարավոր է՝ դուք խնդիրներ ունեք արչյան ճնշման կամ երիկամների հետ: Չոր թեփոտ մաշկը կարող է խոսել վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների, վատ սնվելու կամ որոշ աուտոիմունային հիվանդությունների մասին:

3. Հոտ բերանից՝ մրգայինի նման

Այդպիսի հոտ առաջանում է դիաբետի սկզբնական փուլերում: Այդպես մարմինն աշխատում է հանել ավելորդ շաքարն օրգանիզմից:

4. Դժվարանում եք մտավոր խնդիրներ լուծել

Եթե մաթեմատիկան նախկինում ձեզ համար դժվար չի եղել, իսկ հիմա չեք կարողանում առանց հաշվիչի խանութ գնալ, պետք է անհանգստանալ: Դա Ալցգեյմերի հիվանդության վաղ նշաններից է:

5. Ձեզ համար դժվար է սանդուղքով բարձրանալ

Սանդուղքով բարձրանալուց հետո հևեցը անառողջ նշան է: Հատկապես եթե մի քանի ամիս առաջ ամեն ինչ նորմալ է եղել: Դա կարող է թոքերի օբստրուկտիվ քրոնիկ հիվանդություն լինել կամ սրտի հետ կապված խնդիրներ:

6. Գլուխն է պտտվում

Գլխապտույտ տարբեր պատճառներով է առաջանում՝ չափազանց կտրուկ եք վեր կացել, ուժասպառ եք եղել, գերլարվել եք, քիչ ջուր եք խմում, կուշտ չեք կերել: Բայց եթե հաճախ եք գլխապտույտ ունենում, պետք է բժշկի գնալ՝ բացառելու համար անեմիան, ներքին ականջի հետ կապված խնդիրները կամ սրտային անբավարարությունը:

7. Անմիզապահություն

Հաճախամիզությունը ևս նորմա չէ: Այն կարող է խոսել շաքարային դիաբետի վաղ փուլի, միզուղիների վարակների, քաղցկեղի կամ շագանակագեղձի հիվանդության մասին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика