Ինչպես իմանալ, թե ինչ տեսք է ունենալու ձեր ապագա երեխան

Բոլոր ծնողներն էլ ցանկանում են մոտավոր պատկերացնել, թե ինչ տեսք է ունենալու իրենց երեխան։Թվում է, թե դրա համար պետք է կարողանաս ապագան գուշակել։Բայց պարզվում է, որ դա այնքան էլ անիրական բան չէ և ընդամենը գենետիկայի և հավանականության տեսության հարց է։

Ամեն ինչ այնքան էլ բարդ չէ, ինչպես թվում է։Եկեք համոզվենք Positive-ի հետ միասին։

Ամենագլխավորը, որ պետք է հասկանանք, դա այն է, որ մեր գենետիկ կոդը բաղկացած է երկու տիպի գեներից՝ դոմինանտ և ռեցեսիվ։ Բնականաբար, ֆիզիկական որոշ բնութագրեր, որոնք համապատասխանում են դոմինանտ գեներին, առաջին հերթին կժառանգվեն։

Դրանց թվում են. մազերի, աչքերի և մաշկի մուգ գույնը, մեծ քիթը, փքված շուրթերը և դեմքի խիտ մազածածկույթը։ Ռեցեսիվ գեներն, ընդհակառակը, պատասխանատու են մաշկի և մազերի բաց երանգների, երկնագույն աչքերի և ձախլիկության համար։ Այս ինֆորմացիան լավ յուրացնելու համար տեսեք ստորև բերված օրինակները.

Աչքեր

Ծնողների աչքերի գույնով հեշտությամբ կարելի է որոշել երեխաների աչքերի գույնը։ Առաջին հերթին պետք է նշել, որ եթե ծնողները աչքերի նույն գույնն ունեն, ապա 75% հավանականությամբ նրանց երեխան էլ այդ գույնը կունենա։ Բացառություն են կազմում երկնագույն աչքերով ծնողները։ Այս դեպքում հավանականությունը, որ երեխան երկնագույն աչքեր կունենա 99% է։

Մնացած հնարավոր համադրությունները կարող եք տեսնել բերված աղյուսակում.

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика