Բժիշկները բացատրել են, թե ինչու են կանանց ձեռքերն ու ոտքերը սառը լինում: Պարզվել է, որ ամեն ինչում մեղավոր է բնական գործընթացը, որը կոչվում է «վազոկոնստրիկցիա», որն օգնում է տաքացնել մարմինն ու ներքին օրգանները:
Պորտսմուտի համալսարանի ֆիզիոլոգիայի պրոֆեսոր Մայքլ Թիփթոնը պատմել է, որ վերջույթների տաքացման հաշվին տնտեսելով՝ կնոջ օրգանիզմը ռեսուրսներն ուղղում է ներքին օրգանների տաքացմանը:
Ըստ հետազոտությունների արդյունքների՝ ջերմաստիճանի նվազման ժամանակ կանանց դեպքում անոթներն ավելի արագ են նեղանում, քան տղամարդկանց մոտ: Պերիֆերիկ արյունատար անոթների վիճակը կարգավորում է կանացի էստրոգեն հորմոնը: