Մենք բոլորս էլ ունենք բաներ, որոնց վրա պետք է աշխատենք։ Մեզնից ոմանք պետք է լինեն ավելի համբերա-
տար, ավելի համառ, ավելի հասկացող և այսպես շարունակ։ Ամենալավն այն է, երբ իմանում ես՝ ինչը պետք է
փոխես, ու միանգամից սկսում ես աշխատել այդ ուղղությամբ։ Հորոսկոպի յուրաքանչյուր նշան ունի իր ուժեղ ու
թույլ կողմերը, իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուրն ունի բաներ, որոնց վրա պետք է աշխատի՝ ավելի լավը
դառնալու համար։
Խոյ
Խոյը պետք է աշխատի դառնալ ավելի ուշադիր։ Նրանք, որպես կանոն, այնքան են տարված իրենց պահանջ-
մունքներով, որ հաճախ մոռանում են շրջապատող մարդկանց մասին։
Ցուլ
Հաստատակամ Ցուլը պետք է աշխատի նրա վրա, որ ավելի ճկուն դառնա։ Չնայած նրանք, որպես կանոն, չեն
ուզում փոխել իրենց ուղիները, պետք է անպայման հասկանան, որ երբեմն պետք է գնալ փոխզիջումների։
Երկվորյակ
Երկվորյակները պետք է աշխատեն դառնալ ավելի հուսալի։ Երկու անհատականությունը նրանց հաճախ ան-
կանխատեսելի է դարձնում։
Խեցգետին
Խեցգետինները հաճախ տրվում են իրենց էմոցիաներին։ Նրանց պարզապես պետք է ավելի լավատես դառնալ։
Առյուծ
Առյուծները պետք է աշխատեն դառնալ ավելի կոոպերատիվ, որովհետև երբեմն կարող են չափից դուրս էգոիստ
լինել։
Կույս
Կույսերը պետք է դառնան ավելի շփվող։ Նրանք շատ ամաչկոտ են, բայց նրանց պետք է դուրս գալ իրենց հար-
մարավետության զոնայից ու սկսել ապրել։
Կշեռք
Կշեռքները կարող են լինել շատ անվռական. նրանց դուր չեն գալիս կոնֆրոնտացիաները, այդ պատճառով
պետք է աշխատեն ավելի վստահ ու համառ դառնալու վրա։
Կարիճ
Կարիճը կարող է շատ հաստատակամ լինել։ Նրանք պետք է աշխատեն ավելի ներող դառնալու վրա։
Աղեղնավոր
Աղեղնավորը սովորություն ունի խոսելու՝ առանց լսելու շրջապատող մարդկանց։ Նրանք պետք է աշխատեն
ավելի կարեկցող դառնալու վրա ու փորձեն օգնել իրենց ընկերներին։
Այծեղջյուր
Այծեղջյուրը կարող է մնալ նույն իրավիճակում, նույն գիտելիքներով, այդ պատճառով էլ պետք է աշխատի դառ-
նալ ավելի նախաձեռնող ու ռիսկի դիմել։
Ջրհոս
Ջրհոսները կփախչեն զգացմունքներից, ու նրանք, որպես կանոն, չեն ուզում փոխել իրենց ոճը։ Պետք է աշխա-
տեն ավելի զգույշ դառնալու վրա ու պատրաստ լինեն ընդունել ընկերների օգնությունը։
Ձկներ
Ձկները համարվում են ստեղծագործ. դա նշանակում է, որ նրանք հաճախ փորձում են փախչել իրականութ-
յունից։ Նրանք պետք է աշխատեն դառնալ ավելի կենտրոնացած ու ապրել ներկա պահով։