Կիտրոնի մեջ պարունակվող նյութերը շատ արդյունավետ են պայքարում վարակների ու մանրէների դեմ, բարձրացնում են իմունիտետը:
Positive-ը ներկայացնում է գերհզոր բնական միջոց չոր հազի դեմ:
Եթե չոր հազը խեղդում է, ապա կօգնի հետևյալ բնական միջոցը.
- Վերցնել մեկ կտոր ռաֆինացված շաքար ու թարմ կիտրոնի կեղև
- Շաքարը շփել կեղևին այնպես, որ հյութը ներծծվի շաքարի մեջ
- Շաքարակտորը դնել բերանը ու թողնել, որ ինքնիրեն հալչի:
- Շատ հասարակ ու կարևորը` արդյունավետ միջոց է:
- Կարելի է նաև ինհալացիա անել, եթե զգում եք, որ հազն ավելի խորքից է գալիս:
- Դրա համար 3/4լ ջուրը եռացնել ու վերցնել կրակից:
- Ավելացնել 1 թ/գդալ աղ ու 5 կաթիլ կիտրոնի եթերայուղ: Շնչել գոլորշին: