Մեր օրգանիզմին վիտամինների և հանքանյութերի անհրաժեշտ քանակություն է անհրաժեշտ առողջ լինելու համար։ Իսկ դրա համար մենք ինքներս պետք է հոգ տանենք։ Այսօր Positive-ը կկիսվի ձեզ հետ մի բաղադրատոմսով, որը օրգանիզմի համար վիտամինների իսկական շտեմարան է։
Եկեք միասին պատրաստենք չրերով այս հրաշք խառնուրդը, որը ոչ միայն շատ օգտակար է, այլև համեղ։
Անհրաժեշտ բաղադրիչներ
- 300 գր․ ընկույզ
- 300 գր․ ծիրանի չիր
- 300 գր․ թզի չիր
- 300 գր․ սև սալորաչիր
- 300 գրամ սև չամիչ
- 2 ճ․գ․ մեղր
- 2 լիմոն
Պատրաստման եղանակը
- Լվացեք չրերը և լիմոնը գոլ ջրով, մի քիչ չորացրեք, իսկ հետո մսաղացով աղացեք՝ կորիզները հանած։ Ստացված խառնուրդը խառնեք մեղրի հետ:
- Ստացված խառնուրդին ավելացրեք մեղրը, մանրացված ընկույզը և լցրեք բանկաների մեջ։ Խառնուրդը պետք է պահել զով սառը տեղում։
- Օգտագործել օրական մեկ գդալ, լավ է առավոտյան, ուտելուց առաջ։ Եթե իմունիտետի խնդիր ունեք և հաճախ եք հիվանդանում, կարող եք օրական մինչև 2-3 գդալ ուտել։
- Օգտագործեք խառնուրդը, մինչև այն կվերջանա, իսկ հետո մեկ ամիս ընդմիջում արեք, նախքան նորը կպատրաստեք։
- Այսպես դուք կամրացնեք ձեր իմունիտետը և կմոռանաք, թե ինչ է մրսածությունը։ Սա առողջության համար վիտամինային լավագույն խառնուրդն է։