Այն քաղաքացիները և գյուղացիները,ովքեր մեկուսացված են եղել կստանան գումար

Նարեկ Սարգսյանը,անդրադառնալով դերասան Հրանտ Թոխատյանի կոչին,ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Բնիկ երևանցի»տերմինի շուրջ կարելի է երկար վիճել, բայց աչքիս զարնեց, որ իրենց «Բնիկ երևանցի» են համարում մարդիկ, որոնք ավելի շուտ «Բնիկ չատլախներ» են, քան ուրիշ բան։

Դատեք ինքներդ՝ կարկառուն «Բնիկ» Հրանտ Թոխատյան, որը «Բնիկ Երևանի» «Բնիկ քաղաքապետ» Երվանդ Զախարյանին անվանում էր «Գյոթ» (ձայնագրությունը Յություբում կա, կարող եք լսել), երկրորդը՝ լրագրող Մարկ Գրիգորյան, որի հանդեպ մահափորձ եղավ, հեռացավ Հայաստանից, տարիներ անց վերադարձավ անձամբ Միշիկի հրավերով։

Երրորդը՝ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան, որը «Ղազագրով» Գագիկ Ծառուկյանին աստվածացնում է, իսկ Հայ ժողովրդին (այդ թվում «Բնիկ Երևանցիներին») անվանում «Ոչխար, զոմբի և աղանդավոր»։

Չմոռանանք նաև,որ այս «բնիկներին» միացել է նաև«Բնիկ գյումրեցի» նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը, որը հեղափոխությունից առաջ Սերժ Սարգսյանի ոտքերը սկսեց լիզել, հեղափոխությունից հետո մի պահ սկսեց լիզել նոր իշխանության ոտքերը, տեսավ քյար չունի, էլի անցավ հների ոտքերը լիզելուն։

«Բնիկների» ահա այսպիսի գարշահոտ «ծաղկեփունջ»…» Նշենք, որ Հրանտ Թոխատյանն ավելի վաղ գրել էր.

«SHARE PLEASE

Սիրելի բնիկ երևանցիներ, եթե հիմա չբարձրաձայնեք ձեր իրավունքները, վաղը ստիպված կլինեք զրկվել ձեր բնակարաններից և տներից։ Սա մեզ ժառանգություն հասած անշարժ գույքի օտարման կամ էկսպրոպրիացիայի նոր «ձև» է։

Մտածեք ձեր երեխաների ապագայի մասին։ ՄԻԱՑԵՔ ԱՅՍ ՖԼԵՇՄՈԲԻՆ՝ ՏԵՂԱԴՐԵԼՈՎ ՁԵՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆ ՈՒ ԱՅՍ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ԱՆՈՒՆԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՖԲ ԷՋՈՒՄ՝ «Գույքահարկի նոր օրենքը ունեզրկելու է Երևանի բնիկներին։

ԵՍ ԲՆԻԿ ԵՄ ԵՎ ՍԱ ԻՄ ՔԱՂԱՔՆ Է»»

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика