Ինչ եփել այսօր․ Մսով պիրոգ, համեղ և ամենակարևորը՝ պատրաստվում է շատ արագ

Ինչ եփել այսօր․ Մսով պիրոգ, համեղ և ամենակարևորը՝ պատրաստվում է շատ արագ

Բաղադրիչներ

1․ Ալյուր – 1 բաժակ
2․ Կեֆիր – 1 բաժակ
3․ Աղ – 0.5 թ/գ
4․ Ձու – 2 հատ
5․ Սոդա – 1 թ/գ

Միջուկի համար անհրաժեշտ է՝

1․ Աղացած միս – 300 գ
2․ Սոխ (խորանարդաձև կտրատված) – 2-3 հատ
3․ Աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Կեֆիրը խառնել սոդայի հետ և 5 րոպե թողնել:

2. Ավելացնել մյուս բաղադրիչները և լավ խառնել:

3. Խմորի կեսը լցնել կաղապարի մեջ, պատել յուղով և այլուր շաղ տալ:

4. Այնուհետև լցնել միջուկը և ծածկել մնացած խմորով:

5. Թխել 40 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

6. Կարելի է ընտրել ցանկացած այլ միջուկ:

Բարի ախորժակ

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика