Քրքումի ամենակարևոր հատկությունները

Այս ըմպելիքը կերիտասարդացնի ձեր օրգանիզմը և էներգիա կհաղորդի: Ամեն առավոտ քիչ քանակությամբ քրքումով մեկ բաժակ կիտրոնի թուրմ խմելը շատ լավ կանդրադառնա ձեր առողջության ընդհանուր վիճակի վրա: Քրքումը դարեր շարունակ օգտագործվել է որպես առողջության բարելավման բնական միջոց և նրա զարմանալի ու առողջարար հատկություններն արդեն գիտականորեն ապացուցված են:

Ավելին՝ այն չի առաջացնում ոչ մի կողմնակի բարդություն: Եթե նշենք հստակ թվեր, ապա հաստատվել է, որ քրքումն օգտագործվում է առողջական առնվազն 160 խնդրի դեպքում:

Այն հզոր հակաբորբոքային և հակասեպտիկ միջոց է և, լինելով նաև հզոր հակաօքսիդանտ, արդյունավետ կերպով պայքարում է ազատ ռադիկալների դեմ:Բացի այդ քրքումը նաև հիանալի համեմունք է՝ յուրահատուկ համով և բույրով, ուստի, ավելացնելով այն կիտրոնի հյութին, դուք միայն էլ ավելի կլավացնեք այդ ըմպելիքը:

Տաք ջուրն օգնում է մարսողությանը, իսկ կիտրոնը մաքրում է լյարդը: Հետևաբար, ավելացնելով քրքում, դուք կստանաք առավոտյան էլիքսիր, որը կվերականգնի ձեր առողջությունն ու կբարելավի օրգանիզմի բոլոր գործառույթները:Ավելին՝ ընդամենը մի պտղունց դարչինը կկարգավորի արյան մեջ շաքարի մակարդակը, ինչպես նաև կուժեղացնի ըմպելիքի հակաբորբոքային ազդեցությունը:

Բացի այդ, այս ըմպելիքը բավական երկար ժամանակ կապահովի հագեցվածության զգացում, ինչը կօգնի ձեզ ազատվել ավելորդ քաշից:Ահա այս զարմանահրաշ ըմպելիքի՝ առողջության համար ամենակարևոր առավելություններից մի քանիսը.

1. Քրքումը կօգնի կանխել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը:

2. Այն օգնում է օրգանիզմին, սննդակարգի մեջ մտնող ճարպերը յուրացնել անմիջապես դրանց ընդունումից հետո, ինչը խթանում է լեղիի հոքսը:

3. Օգնում է նվազեցնել քաշը և մաքրում է օրգանիզմը տոքսիններից:

4. Հզոր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ՝ այս ըմպելիքը կանխում է ծերության հետ կապված ուղեղի դեգենարատիվ խանգարումները, ինչպիսիք են Ալցհեյմերի հիվանդությունը և դեմենցիան (թուլամտությունը):

5. Բուժում է քրոնիկ փորկապությունն ու էներգիա է հաղորդում:

6. Քրքումը բարելավում է լյարդի գործունեությունը և թույլ է տալիս օրգանիզմից դուրս բերել սննդային տոքսիններն ու շրջակա միջավայրի տոքսինները:

7. Նպաստում է ճիշտ մարսողությանը:

8. Նրա ուժեղ հակամանրէային հատկությունները ամրապնդում են իմունային համակարգը:

Կիտրոնի թուրմ քրքումով. բաղադրատոմսը

Բաղադրությունը.

·¼ թեյի գդալ քրքում

·Մեկ բաժակ տաք ջուր

·Կես կիտրոնի հյութ

·1/8 թեյի գդալ մեղր

·Մի պտղունց դարչին (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակը.

Անհրաժեշտ է տաքացնել ջուրը, ավելացնել կիտրոնի հյութը, մեղրը և քրքումը, իսկ այնուհետև լավ խառնել: Էլ ավելի լավ արդյունք ստանալու համար՝ ըմպելիքը խմելիս անհրաժեշտ է այն անընդհատ խառնել, քանի որ քրքումը կարող է նստվածք տալ:

Ըմպելիքն անհրաժեշտ է խմել տաք վիճակում: Այս ոչ թանկ և բնական ըմպելիքը զարմանալիորեն օգտակար է ձեր առողջության համար, ուստի մեք խորհուրդ ենք տալիս խմել այն ամեն առավոտ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика