Առողջ և երկար մազեր ունենալու համար անհրաժեշտ է

Ձեր մազերը շատ դանդաղ են երկարում և անդադար թափվու՞մ են: Փորձառու տրիկոլոգ բժիշկը նշել է երկար և խիտ մազեր ունենալու գաղտնիքը:

Նա պնդում է, որ մազերի ֆոլիկուլները վերականգնելու համար ձեզ հարկավոր է ընդամենը 1 արդյունավետ բաղադրիչ, որը հեշտ է գտնել դեղատներում` մուրայա ծաղկի տերևները (քարրիի տերևները): Քարրիի տերևներևօգտակար նյութերով և միկրոէլեմենտներով շատ հարուստ է։

Դրանք օգտագործվում են որպես մարսողական, անալգետիկ, հակաբորբոքային, ինչպես նաև մազերի բուժման միջոց: Խիտ և երկար մազեր ունենալու համար անհրաժեշտ է 3 ամիս օգտագործել կարրիի տերևներով տոնիկ և դիմակ։

Տոնիկի բաղադրիչները

Կարրիի չոր տերևներ
200 գ ջուր

Պատրաստման եղանակը

Տաք ջրի մեջ լցրու 2-3 կարրիի տերև։ Երբ ջուրը կանաչավուն կդառնա և տերևները կփափկեն, կարող ես սկսել պրոցեդուրան։ Մազերը լավ լվա և տոնիկը քսիր գլխամաշկին՝ 15 րոպե մերսելով գլուխը։

Այնուհետև տաք ջրով լվա մազերը։ Արդյյունավետ և մաքսիմալ արդյունք ունենալու համար անհրաժեշտ է պատրաստել նաև դիմակ։

Դիմակի բաղադրիչներ

Կարրիի չոր տերևներ

Կոկոսի յուղ

Պատրաստման եղանակը

Ոչ շատ մեծ տարայի մեջ լցրու 3 ճաշի գդալ կոկոսի յուղ և 2-3 կարրի տերև։ Դիր ջրով տարայի մեջ և լավ տաքացրու այն։ Երբ տերևները սև գույն ստանան, կարող ես ջրի միջից հանել։

Անհրաժեշտ է դիմակը տարածել մազերի ողջ երկարությամբ և թողնել 1 ժամ։ Այնուհետև լվանալ գլուխը փափկեցնող շամպունով։ Շաբաթական առնվազն երկու անգամ պետք է կատարեք այս պրոցեդուրան։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика