Շատ համեղ, համից անգամ չես կշտանա. Թաբուլե

Ձեզ ենք ներկայացնում Թաբուլե սիրված աղցանի լավագույն և ամենահաջողված բաղադրատոմսը։

Բաղադրիչներն են ՝

300 գր. բլղուր
4 հատ լոլիկ
1 կապ մաղադանոս
1 կապ սոխ
1 պճեղ սխտոր


1 թ/գ չաման
2 ճ/գ մանրացրած նանա
կես կիտրոնի հյութ
2 թ. գդալ ձեթ

Պատրաստման եղանակը

Նախօրոք անում ենք հետևյալը ՝ բլղուրի վրա ավելացնում ենք եռացրած ջուր այնքան, որ ջուրը բլղուրից 1 սմ. բարձր լինի ու թողնում ենք բլղուրը մի քանի ժամ հասունանա:Այնուհետև լոլիկները կտրատում ենք խորանարդիկներով լցնում բլղուրի վրա, ավելացնում ենք նաև կտրատած մաղադանոսն ու կանաչ սոխը, ճզմած սխտորը, կիտրոնի հյութը, նանան, չամանը, աղը, ձեթը:Այդ ամենը լավ խառնում ենք իրար և թողնու մի քանի ժամ։ Ստացվում է անչափ համեղ, կարող եք մատուցել մարոլի հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика