Ինչու չեք կարող ազատվել ավելորդ քաշից. պատճառները

Հաճախ մարդիկ դիետա են պահում, ուշ ժամերին չեն ուտում, շատ են քայլում, սակայն քաշը մնում է անփոփոխ։ Դիտելոգները նշել են գլխավոր պատճառները, թե ինչու հնարավոր չի լինում նիհարել։

Ոչ բավարար քանակությամբ սնվելը. Ոչ միայն չափից շատ ուտելը կարող է լինել ավելորդ քաշի պատճառ։ Թերսնվելը նույնպես կարող է նիհարելու համար խոչընդոտ հանդիսանալ։ Իսկ դա այն պատճառով, որ օրգանիզմնը դա ընդունում է որպես վտանգ և դանդաղեցնում է նյութափոխանակությունը, դրա համար էլ ճարպը դժվարությամբ է հեռանում։

Սթրես

Խնդիրներ աշխատավայրում, անձնականում, ֆինանսական առումով․․․ այս ամենը ստտիպում է շատ ուտել՝ սթրեսը մոռանալու մասին։ Բացի այդ, սթրեսի հորմոն կորտիզոլը ավելացնում է օրգանիզմում ճարպի բջիջների քանակը։ Դրա համար էլ անհապաղ կարգի բերեք ձեր նյարդերը։

Վատ քնելը

Եթե քիչ եք քնում, քիչ է նաև նիհարելու հավանականությունը․ քնի հորմոն մելատոնինը, որն արտադրվում է մութ ժամանակ, նույնպես մասնակցում է նոյւթափոխանակությանը։

Իսկական մոտիվացիայի բացակայություն

Ձեզ վատ չեք զգում, հարազատներն էլ ասում են, որ ոչինչ պետք չէ փոխել, դուք էլ ոչինչ չեք անում։ Իսկ հետո կտրուկ ինչ-որ դիետա եք սկսում պահել և հետո էլ կտրուկ մոռանում եք դրա մասին։

Չնախաճաշելը

Դուք շտապում եք աշխատանքի և մի կտոր սպիտակ հաց ու կարագ կամ երշիկ եք ուտում ոտքի վրա։ Ի՞նչը կարող է ավելի վատ լինել․ առհասարակ չնախաճաշելը։ Ճիշտ նախաճաշը նպաստում է նրան, որ օրվա ընթացքում չչարաշահեք ուտելիքը։

Հիվանդություններ, որոնք ազդում են քաշի վրա

Կան հիվանդություններ, որոնք թույլ չեն տալիս նիհարել․ վահանաձև գեղձի հետ կապված հիվանդություներ, շաքարային դիաբետ, ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ, հորմոնալ խանգարում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика