Վստահեցնում ենք, որ խաչապուրիի այս բաղադրատոմսը անթերի է․ պատրաստվում է առանց խմորիչի, ստացվում է ախորժելի և սննդարար։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
3 բաժակ ալյուր
1 բաժակ մածուն
2 ձու
400գ պինդ պանիր
50գ կարագ
1ճ․գ․ ձիթայուղ կամ ձեթ
1թ․գ․ շաքարավազ
1թ․գ․ աղ
0,5թ․գ․ սոդա
Պատրաստման եղանակ․
Խորը տարայի մեջ խառնել մածունը, 1 ձուն, աղը, շաքարավազը և ձեթը։ Լավ խառնել բոլոր բաղադրիչները։Առանձին մաղել 2 բաժակ ալյուրը, ավելացնել սոդան, խառնել և միացնել հեղուկ զանգվածի հետ։
Խմոր հունցել։ Ալյուր ավելացնել ըստ անհրաժեշտության․ պիտի ստացվի փափուկ խմոր և լավ պահի ձևը։ Այն պիտի թեթևակի կպչի ձեռքերին։ Ծածկել սրբիչով և թողնել մի քանի րոպե։Պատրաստել միջուկը․ խոշոր քերիչով անցկացնել պանիրը, ձու ավելացնել և խառնել։ Ցանկության դեպքում կարող եք նաև կանաչի ավելացնել։
Խմորը բաժանել 7 հավասար մասի, յուրաքանչյուրը գրտնակել։Խմորի մեջտեղի հատվածում միջուկ դնել, հավաքել եզրերը և զգուշորեն բերել դեպի կենտրոնը և ամրացնել։ Շուռ տալ խաչապուրին և թեթևակի գրտնակել։
Տապակել տաքացրած թավայի մեջ՝ մինչ ոսկեգույն դառնալը։ Պատրաստի խաչապուրիին կարագ քսել։ Մատուցել տաք վիճակում։