Վերացրեք դեմքի ավելորդ բծերը այս բնական միջոցի շնորհիվ

Եթե հոգնել եք խնդրահարույց մաշկը բոժելուց և բշտիկների և ցանի դեմ պայքարելուց, ապա փորձեք այս ունիվերսալ միջոցը։Սա կօգնի ազատվել ոչ միայն բշտիկներից, այլև աչքերի տակ առաջացած պարկերից և մուգ շրջաններից, նույնիսկ մանր կնճիռներից։

Ձեզ անհրաժեշտ է միայն կարտոֆիլ։ Սովորական հում կարտոֆիլ, և ոչ մի այլ կոսմետիկ միջոց պետք չէ։ Սա ձեզ կարող է տարօրինակ թվալ, բայց կիրառելով մեր առաջարկած մեթոդը՝ 1 շաբաթից հրաշալի արդյունք կունենաք։

Վերցրեք միջին չափի կարտոֆիլ և լվացեք այն։ Կտրատեք հաստ շերտերի և անցեք գործի։

Գեղեցկության բաղադրատոմսը

Լվացեք դեմքը օճառով կամ ցանկացած այլ լվացող միջոցով։ Չորացրեք դեմքը սրբիչով։

Մերսում

Այս փուլում կատարվում է դեմքի մաշկի մաքրում։ Վերցրեք մի կտոր կարտոֆիլ և սկսեք մերսել դեմքը։ Զգուշորեն շփեք մաշկը՝ շրջանաձև շարժումներով, մոտ 10 րոպե։ Հատուկ ուշադրություն դարձրեք խնդրահարույց հատվածներին, բայց ուժեղ մի սեղմեք։ Կարելի է օգտագործել մի քանի կտոր կարտոֆիլ։

Դիմակ

Հաջորդ քայլի համար անհրաժեշտ է մնացած կարտոֆիլն ու բլենդեր։ Անհրաժեշտ է մանրացնել կարտոֆիլը, ազատվել խոշոր կտորներից, իսկ հեղուկը լցնել տարայի մեջ։ Կարող եք ավելացնել հալվեի հյութ, բայց ոչ մի դեպքում ջուր չլցնեք։

Դիմակը քսեք դեմքին և թողեք 20 րոպե։ Դրանից հետո լվացվեք գոլ ջրով և չորացրեք փափուկ սրբիչով։ Կրկնեք այս պրոցեդուրան առնվազն 7 օր շարունակ, և արդյունքը շատ շուտ ակնհայտ կլինի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика