Այս քսուքը լուծում է ցանկացած մաշկի խնդիր. Ահա թե ինչպես պատրաստել

Ներկայացնում ենք սև բուժիչ բալզամ, որն արդեն վաղուց օգտագործվում է որպես բնական միջոց իր թերապևտիկ ազդեցության համար: Այն օգտագործվում է տոքսինները վերացնելու և մաշկի մեջ մնացած օտար իրերը հեռացնելու համար:

Այս բնական միջոցը խեժի կամ ակտիվացված ածխի, մեղրամոմի և եթերայուղերի խառնուրդ է: Այն բուժում է մաշկի ցանկացած աննշան խնդիր և մաշկին օգնում է ավելի արագ ապաքինվել:

Քսուքի թերապևտիկ ազդեցությունը՝

Այս քսուքը կարող է բուժել մաշկի ցանկացած աննշան խնդիր, այդ թվում՝ ցանը և այրվածքները: Ամիշներն այն օգտագործում էին տոքսինները և օտար առարկաները, այդ թվում՝ մետաղական կամ փայտե տաշեղները մաշկից հեռացնելու համար.

Նաև կարող եք այն օգտագործել ապակու մնացորդներ և փշեր հեռացնելու, սարդի կամ միջատների, կիստոզային ակնեի ախտանիշերը մեղմացնելու համար: Կարող եք այս քսուքն օգտագործել նաև թունավոր բաղեղի կամ կաղնու հանդիպելուց հետո: Արդյունավետ է նաև ոտքերի ներաճած եղունգների բուժման համար:

Սև քսուք կարող եք օգտագործել մաշկի քաղցկեղի բուժման համար: Բայց պետք չէ այն շփոթել սև բուժիչ քսուքի հետ, որը բուժում է մաշկի աննաշն խնդիրները, ոչ թե լուրջ հիվանդությունները, այդ թվում՝ մաշկի քաղցկեղը: Կարևոր է իմանալ, որ սև բալզամը վիճելի միջոց է մաշկի քաղցկեղի համար: Սա նշանակում է, որ մինչև հիմա արդյունավետությունը գիտականորեն հաստատված չէ:

Անհրաժեշտ բաղադրիչները՝

10 կաթիլ կալենդուլայի յուղ՝ ունի հակաբակտերիալ, խոնավեցնող և հակաբորբոքային հատկություններ, որոնք կարող են արագացնել մաշկի ապաքինումը:
2 թ. գ. մեղրամոմ՝ ազդում է որպես կապող միջոց՝ մեծացնելով քսուքի հյուսվածքը:
3 թ. գ. բենտոնիտային կավ՝ պատասխանատու է քսուքի անյուղ կառուցվածքի համար:
3 թ. գ. ակտիվացված ածուխ՝ նվազեցնում է միջատների խայթոցից հետո այրոցի զգացումը, հանում է օտար իրերը և տոքսինները մաշկից:
1/2 բաժակ հում, օրգանական կոկոսի յուղ՝ ունի հականեխիչ, հակաբակտերիալ, հակաբորբոքային, խոնավեցնող հատկություններ մաշկի համար, արագացնում է մաշկի ապաքինումը:
1/2 բաժակ գերչակի յուղ՝ մաշկի հզոր խոնավեցուցիչ է և հակաբորբոքային միջոց, կարող է կանխել կամ նվազեցնել ակնեն:

Պատրաստումը՝

Խառնեք եթերայուղերը, բենտոնիտային կավը և ակտիվացված ածուխը: Հալեցրեք մեղրամոմը և խառնեք կալենդուլայի յուղին: Ապակե տարան դրեք տաք ջրով կաթսայի մեջ:

Հալած մեղրամոմը խառնեք բոլոր բաղադրիչներին, այն լցրեք ապակե տարայի մեջ:

Թողեք սառի:

Միջոցը պետք է պահեք հերմետիկ ապակե տարայի մեջ: Այն հեռու պահեք արևի ուղիղ ճառագայթներից: Քսուքը կարող եք մի քանի շաբաթ օգտագործել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика