Լավագույն միջոց լիյարդը մաքրելու համար

Առաջարկում ենք փորձել այս հզոր միջոցները՝ օրգանիզմի մաքրման և դրա ֆունկցիաների վերականգման համար:

Խատուտիկով թեյ

Այս դեղամիջոցը գործում է որպես լյարդի խթանիչ: Մաքրում է այն և օգնում լավացնել դրա ֆունկցիաները: Այս թեյը կարելի է խմել կեսօրին կամ յուրաքանչյուր անգամ ուտելուց հետո: Արդյունքում այն կօգնի լավացնել մարսողությունը և ստամոքսում այլևս չզգալ ծանրություն:Այսպիսի թեյ պատրաստելու համար մի բուռ չորացրած տերևներ լցրեք եռման ջրի մեջ:

Թողեք, որ թրմվի: Դրանից հետո 2 բաժակ խմեք օրվա ընթացքում, մինչև կնկատեք արդյունքը: Նաև կարելի է խատուտիկի արմատ օգտագործել:

 Ուրցով թեյ

Սա հատկապես խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ունեն վատ մարսողություն և նևրոզ: Ուրցը հիանալի միջոց է լեղապարկի և լյարդի ֆունկցիաները կարգավորելու համար:

Թեյը պատրաստելու համար անհրաժեշտ է խառնել հավասար քանակությամբ ուրցի և անանուխի ծաղիկներ: Լցնել 1 բաժակ եռման ջրի մեջ և ծածկել: Թրմել 15 րոպե, քամել և խմել ցանկացած ժամի:

Եղեսպակ

Սա հիանալի միջոց է լյարդում դիսկոմֆորտից ազատվելու, տոքսինները դուրս բերելու և օրգանիզմը մաքրելու համար: Թեյը պատրաստում են 1 բաժակ տաք ջրին 4գ տերևներ ավելացնելով: Թրմել 15 րոպե և խմել:

Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика